«Պլուտ» մականվամբ երիտասարդը իր ընկերների հետ առեւանգել է 24-ամյա քաղաքացուն, ծեծել ու կողոպտել
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 28-ին Գյումրի քաղաքում հաշվառված, սակայն Վանաձոր քաղաքում բնակվող, 24-ամյա Հրաչ Առաքելյաի դիմումի փաստով:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջինս Ոստիկանության Բազումի բաժին հայտնել է, որ այս տարվա սեպտեմբերի 5-ին ժամը 14:30-ի սահմաններում իր ծանոթներ՝ Նարեկ Օհանյանը, ոմն Արմանը, ում մականունը «Պլուտ» է, Սերգեյ Հարությունյանը, Սերիկը եւ ոմն Արտյոմը Վանաձոր քաղաքի «Լճեր» կոչվող սրճարանում իրենից պահանջել են այդ օրը իր կողմից որպես վարկ 300 հազար դրամ Արդշինբանկ ՓԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղի կողմից ստացած գումարը:
Երբ ինքը մերժել է նրանց տալ գումարը, նշված անձինք իրեն տարել են «Թեժ Լեռ«» կոչվող հանդամաս, որտեղ ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ամեն անգամ խփելով՝ պահանջել են նշված գումարը:
Տեսնելով, որ կրկին մերժում է գումարը տալ նրանց, նրանք բռնությամբ իրեն նստեցրել են ավտոմեքենան, տարել Վանաձոր քաղաք, որտեղ Ն. Օհանյանը խաբեությամբ իր նշանած՝ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ, 25-ամյա Տաթեւիկ Հաճիպողոսյանից վերցրել են իրենց՝ Վարդանանց փողոցի թիվ 82/84 հասցեի տան բանալին եւ իրեն ստիպողաբար տարել են նշված տուն:
Ծեծը շարունակվել է նաեւ այդտեղ ու նորից պահանջել են գումարը:
Տեսնելով, որ գումարը չի տալիս, Արմանը հարձակվել է իր վրա՝ սպառնալով, որ՝ «Գումարը տուր, թե չէ՝ կսպանեմ», ու տեսնելով, որ դարձյալ մերժում է, նրան մերկացրել են եւ Արմանը աջ կոշիկի միջից հայտնաբերել է ողջ գումարը, որը հափշտակել ու հեռացել են:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ն. Օհանյանը Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղու բնակիչ, 25-ամյա Նարեկ Օհանյանն է, «Պլուտ» մականունով ոմն Արմանը Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասի բնակիչ, 33-ամյա Արման Փերիխանյանն է, Սերգեյ Հարությունյանը Վանաձոր քաղաքի Աբեղյան փողոցի բնակիչ, 25-ամյա Սերգո Հարությունյանն է, իսկ ոմն Սերիկը՝ Վանաձոր քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի բնակիչ, 24-ամյա Սերիկ Կիրակոսյանն է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներ՝ ոմն Արտյոմի անձը պարզելու, ինչպես նաեւ նշված անձանց եւ հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ:
Առաքելյանը կատարվածի մասին նախկինում Ոստիկանություն չի դիմել:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...