Պետական գանձարանի ոսկիները կծախեն
Փաստ» օրաթերթը գրում է.
Պետական գանձարանում գտնվող թանկարժեք քարերի, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի պետական պահուստներից 1996 թ–ից հետո կառավարության կողմից սահմանված կարգով ու չափով հրապարակային աճուրդների միջոցով իրացում չի իրականացվել, որի արդյունքում պետական գանձարանում կուտակվել են բավարար քանակությամբ թանկարժեք քարեր, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրեր:
Ու բանն այն է, որ պետական պահուստների թանկարժեք մետաղներից ու քարերից պատրաստված իրերը տարիների ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը եւ բնականաբար նաեւ արժեքը:
Այս մասին «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2018–2021 թթ. թանկարժեք մետաղների եւ քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագիր անունը կրող նախագիծը օրերս ավելացվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ Ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից:
Այժմ առաջարկվում է վաճառել այդ թանկարժեք քարերն ու մետաղները՝ խուսափելու համար դրանց արժեքային կորստից եւ միաժամանակ պետական բյուջե մուտքագրելով մոտ 1,5 միլիարդ դրամ:
Նախագծում ասվում է, որ պետական գանձարանում գտնվող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներից, թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային եւ բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրերից բացի՝ մնացած արժեքների պահպանումը ոչ արդյունավետ եւ աննպատակահարմար է, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արժեքը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...