Մարզպետն ու Աշոտ Արսենյանը սատարում են քրեական անցյալով հարուստ թեկնածուին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 5-ին Վայոց ձորի մարզի Շատին խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում մարզպետ Հարություն Սարգսյանը եւ ԱԺ պատգամավոր, «Ջերմուկ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանը սատարում են գործող գյուղապետ Տիգրան Խուդոյանին:
Ուսումնասիրելով նրա կենսագրությունը՝ «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտեց, որ նա բավական հարուստ քրեական անցյալ ունի. 3 անգամ հայտնվել է մեղադրյալի աթոռին. 2002թ.նա դատապարտվել է՝ ոստիկանին թեթեւ մարմնական վնասվածք հասցնելու համար: Հետո՝ 2008թ. հարուցված քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել համագյուղացուն ծեծելու համար, բայց հաշտության հիմքով գործը կարճվել է: Եւ կրկին ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար նրա դեմ քրեական գործ է հարուցվել 2011թ: Սակայն սա էլ անհայտ հանգամանքներում կարճվել է:
Ի դեպ, Խուդոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե ինքն իրեն կրիմինալ մարդ չի համարում, եւ հավելել. «Երբեմն երբ մարդ արդարությունը բարձր է զգում, հայտնվում է ինչ-որ ֆոկուսային իրավիճակում: Անցանք առաջ»: Փաստորեն, ոստիկանին ծեծելը արդարության բարձր զգացում է: Չգիտեինք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...