Երևանում վթարի է ենթարկվել ՀՀ նախկին ոստիկանապետի առաջին տեղակալի տղան
Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ժամը 00։10-ի սահմաններում Գայի պողոտայի և Մոլդովական փողոցի խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի բնակիչ՝ 31-ամյա Սմբատ Մահտեսյանի վարած Toyota Camry մակնիշի 88 ՏՏ 008 համարանիշի և Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ՝ 24-ամյա Ալբերտ Մկրտչյանի վարած Kia մակնիշի 69 VN 669 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Kia-ի վարորդ Ա. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ի վարորդ Ս. Մահտեսյանը ՀՀ նախկին ոստիկանապետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արարատ Մահտեսյանի որդին է, ով աշխատում է «Արզնի» առողջարանում՝ որպես տնօրենի տեղակալ։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...