Ինչպե՞ս է պետք լվանալ մրգերը
ԱՄՆ գիտնականները խնձորի օրինակով պարզել են, թե ինչպես է պետք լվանալ մրգերը, դրանց վրայից քիմիկատները մաքրելու համար։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Ag8iculturak and Food Chemistry ամսագրում, հայտնում է Ամերիկյան քիմիական միությունը։
Մի շարք փորձարկումներ կատարելով՝ գիտնականները ցույց են տվել, որ տիաբենդազոլն ու ֆոսմետը մաքրելու լավագույն միջոցը սննդի սոդայի մեկ տոկոսանոց լուծույթն է։ Խնձորը 12 րոպե լվանալու դեպքում դրա մակերեսից կմաքրվի տիաբենդազոլի 80 տոկոսը, իսկ 15 րոպեում՝ ֆոսմետի 96 տոկոսը։
Ժամանակային տարբերությունը պայմանավորված է խնձորի կեղեւի մեջ քիմիկատների ներթափանցման խորությամբ (տիաբենդազոլի ու ֆոսմետի համար՝ համապատասխանաբար 80 եւ 20 միկրոմետր)։
Խնձորը կտորով սրբելը կօգնի մաքրել փոշին ու կեղտի խոշոր մասնիկները , բայց դա անօգուտ է քիմիկատները մաքրելու տեսակետից, նշում են փորձագետները։ Հոսող ջրով կամ Clorox-ի լուծույթով լվանալը նույնպես շատ արդյունավետ չեն քիմիկատները խնձորի վրայից մաքրելու տեսակետից։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար