Խոշոր կադրային փոփոխություններ դատական համակարգում
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանում սպասվող փոփոխությունների մասով կարծես հստակություն է նկատվում։ Իշխանական մեր աղբյուրը նշեց, որ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու որոշումը կարծես թե վերջնական է եւ ընդամենը ամիսների հարց է։ Սկզբում նա ՍԴ անդամ կդառնա, հետո՝ նախագահ։ Կարծես որոշակիություն կա նաեւ Արման Մկրտումյանի ապագայի հարցով, նա եւս կտեղափոխվի ՍԴ։ Ասում են՝ դատական համակարգում խոշոր կադրային փոփոխություններ են սպասվում, եւ, բնականաբար, առաջինը վճռաբեկի նախագահին է վերաբերելու, որն այս տարիներին մնացել է համարժեք փոխարինողի բացակայության պատճառով։
Ըստ մեր աղբյուրի՝ Մկրտումյանը ցանկանում է ՍԴ գնալ ապրիլից հետո, երբ ուժի մեջ կմտնեն սահմանադրական փոփոխությունները, եւ ինքը կկարողանա մինչեւ 70 տարեկանը վայելել այդ բարձր պաշտոնը, այլապես մինչեւ ապրիլ տեղափոխվելու դեպքում ՍԴ-ում կաշխատի մինչեւ 65 տարեկանը։ Թե ով կդառնա վճռաբեկի նախագահ, դեռ հայտնի չէ։ Թեեւ շրջանառվել է Վազգեն Ռշտունու թեկնածությունը, սակայն չի բացառվում, որ նշանակվի նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...