Պարզվել է «Դիլիջան ազգային պարկ»-ի հենակետը հրկիզած անձանց ինքնությունը. մեկին դեռ որոնում են
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկված ակտիվ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության անշարժ հենակետ հանդիսացող վագոն-տնակը հրկիզած անձանց ինքնությունը։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, մի խումբ անձինք հարձակվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերության պահնորդական ծառայություն իրականացնող երկու աշխատակիցների վրա, հրկիզել ընկերության հսկիչ անցագրային հենակետ հանդիսացող վագոն-տնակը եւ դիմել փախուստի:
Կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հրկիզմանն անմիջական մասնակցություն է ունեցել երկու անձ, պարզվել է նրանց ինքնությունը, որոնցից մեկն այսօր ձերբակալվել է՝ հրկիզելու եղանակով ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու կասկածանքով, իսկ մյուսին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներայացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։
Բացի այդ, եւս մեկ անձ ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից): Եվս մեկին հոկտեմբերի 19-ին էր մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է։ Քննություն է տարվում՝ դեպքին մասնակից բոլոր անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Դիլիջան ազգային պարկ»–ի Շամախյան տեղամասում հոկտեմբերի 13–ի երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել. մի խումբ քաղաքացիներ վեճի են բռնվել այս հատվածի հենակետում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների հետ, քաշքշել միմյանց եւ այդ ընթացքում հրկիզել հենակետի վագոն-տնակը։ Ըստ հավաստի տեղեկությունների, «Դիլիջան» ազգային պարկի միջադեպին մասնակցել է առնվազն 40 մարդ, որոնք «Վիլիսներով» եկել, շրջապատել են Շամախյանի հենակետը եւ պահնորդներից երկուսին դուրս հանել այնտեղից։ Քննչական կոմիտեն եւս հաստատել է, որ հարձակվողները եղել են խմբով:
Դեպքը տեղի է ունեցել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի՝ տեղամաս կատարած այցից հետո։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...