Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Դատարանը ժամանակավորապես վերականգնել է լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տուն Հայտնի են Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերի մրցակիցները Օլիմպիադայի 8-րդ տուրում Արտասահմանյան բանկերի քարտապաններից հափշտակել է 8 մլն 300 հզր դրամ, փոխանցել ՊԵԿ-ում բացված հաշվեհամարին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ (տեսանյութ) Հայաստանը ձգտում է COP17 համաժողովը դարձնել հարթակ, որը կամրջում է հանձնառություններն ու դրանց իրականացումը Սի Ծինփինը ժամանել է ԱՄՆ, Թրամփն անձամբ է դիմավորել նրան Սպասվում է առանց տեղումների եղանակ Փաստագրված 16 արձանագրում, որոնցով արտահայտվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամը Վարչապետն աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ) ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը (տեսանյութ) Խուզարկությամբ առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա (տեսանյութ)

Այց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԴատարանը ժամանակավորապես վերականգնել է լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տունՀայտնի են Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերի մրցակիցները Օլիմպիադայի 8-րդ տուրումԱրտասահմանյան բանկերի քարտապաններից հափշտակել է 8 մլն 300 հզր դրամ, փոխանցել ՊԵԿ-ում բացված հաշվեհամարինՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ (տեսանյութ)Հայաստանը ձգտում է COP17 համաժողովը դարձնել հարթակ, որը կամրջում է հանձնառություններն ու դրանց իրականացումըՍի Ծինփինը ժամանել է ԱՄՆ, Թրամփն անձամբ է դիմավորել նրանՍպասվում է առանց տեղումների եղանակՓաստագրված 16 արձանագրում, որոնցով արտահայտվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամըՎարչապետն աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը (տեսանյութ)Խուզարկությամբ առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՃանապարհ դեպի նոր սերնդի կենսաչափական համակարգ (տեսանյութ)Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերըԿայացել է Հայաստանի և Հունաստանի վարչապետների հանդիպումը (տեսանյութ)Նյու Յորքում կայացել է ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի հանդիպումը (տեսանյութ)Վարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրաՀՀ վարչապետը և Ֆինլանդիայի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հետագա քայլերը (տեսանյութ)Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման գործում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըՆիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը (տեսանյութ)Հանդիպում Համահայկական ուսանողական ասոցիացիայի անդամների հետ (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱմերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխանԿոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառովՍի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտՓոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանելՔննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և համագործակցության խորացման հնարավորություններըԽնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունՁեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համարՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողություններըԽաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԽաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորումՀայաստանի և Իտալիայի պարագայում մշակութային կամուրջներն արդեն կառուցված ենՀայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոնՍերգեյ Մուրադյանը բաց կթողնի առաջիկա խաղերըԲյուջետային դեֆիցիտի ցուցանիշը հիասթափեցրել է Ջորջա Մելոնիին

Կարող էինք խուսափել պատերազմից, եթե նախորդ 25 տարիներին լուծված լիներ ԼՂ հարցը. Փաշինյան

Կարո՞ղ էինք արդյոք խուսափել 44-օրյա պատերազմից եւ եթե այ, ապա ինչպես: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ նշեց. «Ամենայն հավանականությամբ, այո, եթե նախորդ 25 տարիների ընթացքում լուծված լիներ Լեռնային Ղարաբաղի հարցը։

Բայց այստեղ մի էական հարց է ծագում՝ ուզո՞ւմ էինք արդյոք լուծել ԼՂ հարցը, սրան զուգահեռ՝ մի շատ ավելի հիմնարար ու խորքային հարց է ծագում՝ կարո՞ղ էինք արդյոք լուծել ԼՂ հարցը ու եթե այո՝ ինչպե՞ս:

Կարիք կա քննարկել բանակցային պատմությունը, որի հանգրվանային կետերին այժմ կնդրադառնամ. Իրականում բանակցային գործընթացը եւ նրա բովանդակությունը ուղիղ կապի մեջ են եղել ՀՀ ներքաղաքական իրադրության եւ իրադարձությունների հետ, ինչը որքան էլ բնական, այնուամենայնիվ, ամենանեգատիվ դերն է խաղացել ԼՂ հարցի կարգավորման գործընթացի վրա, որովհետեւ մեր ներքաղաքական կյանքում 1994-ի մայիսի 12-ի հաղթական զինադադարից հետո դրական իրադարձությունների մեծ դեֆիցիտ է եղել:

ԼՂ հարցի կարգավորման մասին մտածելիս առաջին հանգամանքներից մեկը, որ մտաբերում ես, ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովն է, Հայաստանի առաջին նախագահի 1997 թվականի նոյեմբերի 1-ին հրապարակված հոդվածը՝ «Պատերազմ թե խաղաղություն, լրջանալու պահը» վերնագրով, որտեղ Տեր-Պետրոսյանը խոսում է փոխզիջումների անհրաժեշտության մասին:

Եթե կարճ ձեւակերպենք Տեր-Պետրոսյանի ասածները, կստացվի հետեւյալը.

Ստատուս քվոն երկար ժամանակով պահել հնարավոր չէ, ինքնախաբեությամբ չզբաղվենք, զուր պատրանքներ չփայփայենք, Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունի: Հետևաբար պետք է այնպես անել, որ առաջիկա հազարամյակում էլ Արցախը մնա հայերով բնակեցված:

Հետաքրքիրն այն է, որ դա ասելով, Տեր-Պետրոսյանը այդ հոդվածում այդպես էլ հստակ եւ բառացի պատասխան չի տալիս մի հարց. ի վերջո, ի՞նչ կարգավիճակ է ունենալու ԼՂ-ն: Լինելու է անկախ, Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի կազմում:

Տեր-պետրոսյանի այս հոդվածը բուռն հակազդեցություն ստացավ հանրային քաղաքական վերնախավի շրջանում: Ժողովրդի մասին ոչինչ չենք կարող ասել, որովհետեւ ժողովրդական կարծիքի արտահայտման կոնկրետ դրսեւորումներ 1997-ին կարծես չեն եղել:

Իրականում, սակայն, Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը Ղարաբաղի հարցում մեր խճճվածությունն ամրացնող հերթական հանգույցն էր մի քանի պատճառներով:

Նախ, հոդվածի հրապարակումից ուղիղ մեկ տարի առաջ Տեր-Պետրոսյանը նախգահական ընտրություններին մասնակցել էր «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» կարգախոսով, բայց կասկածելի լեգիտիմություն ունեցող այդ ընտրություններից մեկ տարի անց խոսուիմ էր խաղաղության, եւ ոչ հաղթանակի մասին: Այդ հոդվածից 7 տարի 11 ամիս առաջ՝ 1991 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ ԳԽ-ն եւ ԼՂԻՄ Ազգային խորհուրդը համատեղ որոշում էին կայացրել Հայաստանի եւ ԼՂ-ի վերամիավորման մասին: Այդ հոդվածից 7 տարի 2 ամիս, 9 օր առաջ 1990-ի օգոստոսի 23-ին Հայաստանի ԳԽ-ն «հիմնվելով 1989 թվականի դեպտեմբերի 1-ի վերամիավորման մասին համատեղ որոշման վրա Հայաստանի անկախության գործընթաց էր հռչակել:

Այդ հոդվածից 6 տարի 1 ամիս 10 օր առաջ՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին տեղի էր ունեցել հայաստանի անկախության հանրաքվեն, որով դե յուրե ավարտին էր հասցվել Հայաստանի անկախության գործընթացը:

Այդ հոդվածից 6 տարի 1 ամիս 29 օր առաջ՝ 1991-ի սեպտեմբերի 2-ին ԼՂ-ն հռչակել էր իր անկախությունը: 1991-ի դեկտեմբերի 10-ին ԼՂ-ում տեղի էր ունեցել անկախության հանրաքվե, որով դե յուրե ավարտին էր հասցվել ԼՂ անկախության գործընթացը:

Բայց կարեւոր է նաեւ այն, թե ինչ տեղի ունեցավ հետո: «Պատերազմ, թե խաղաղությոն» հոդվածում Տեր-Պետրոսյանը գրում է. «Անձնկան փառքի կամ հերոսականացման ձգտելու պարագայում ես պարզապես չէի մասնակցի 1996 թվականի ընտրություններին՝ սերունդների աչքում մնալով որպես անկախություն նվաճած, ղարաբաղյան հերոսամարտը շահած, հայկական տարածքներն ընդարձակած նախագահ, անկախ այն բանից, թե որքանով արդարացի է այդ ամենի ինձ վերագրումը: Ի՞նչ փույթ, թե դրանից հետո ինչ կպատահեր եւ ում վրա կընկներ իրավիճակի վատթարացման պատասխանատվությունը: Միեւնույն է դրանից իմ վարկանիշը չէր տուժի, այլեւ ընդհակառակը, թերեւս ավելի շահեր: Բայց դա կլիներ ոչ այլ ինչ, եթե ոչ փոգրոգի դասալքություն, որին, դժբախտաբար, թե բարեբախտաբար, սովոր չեմ: Այս հրապարակումից 3 ամիս, 3 օր հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է տալիս ՀՀ նախագահի պաշտոնից»: