Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդները Վենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում է Առանց մաքսատուրքերի դեպի ԵՄ. ո՞ր ապրանքների համար ՀՀ-ին առևտրային նոր արտոնություններ կտրամադրվեն Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար Կիևն արդեն ոչ միայն աջակցություն է ստանում ՆԱՏՕ-ից, այլև ինքն է ներդրում ունենում «Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար Երևանում սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. արտադրությունը կասեցվել է Հայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է

Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներըՎենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում էԱռանց մաքսատուրքերի դեպի ԵՄ. ո՞ր ապրանքների համար ՀՀ-ին առևտրային նոր արտոնություններ կտրամադրվենՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժածՄոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըՉինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլարԿիևն արդեն ոչ միայն աջակցություն է ստանում ՆԱՏՕ-ից, այլև ինքն է ներդրում ունենում«Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համարԵրևանում սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. արտադրությունը կասեցվել էՀայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Բելառուսի ժողովրդինԹեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համարՇինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում էԹրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներինՊահպանում և տարածում եք հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթըԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակելՊետք է պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում ինքնուրույն պատերազմ սկսել Իրանի դեմԱփսոսում եմ, որ պարոն Սիմոնյանը մանդատը չի վերցնում. Անդրանիկ ՔոչարյանԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի, կսահմանվեն ընտրելու իրավունքի նոր պահանջներ. ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին քվեարկված նախագծերըՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիրԻրանը մերժել է ԱԷՄԳ-ի մուտքը իր միջուկային օբյեկտներՀամաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության խորացմանըՄեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինելու կարգը կորոշի Կառավարությունը. Գեղամ ՆազարյանԱլեն Սիմոնյանն առաջին ԱԺ նախագահն է, ով պաշտոնավարել է իր գործունեության ամբողջ ժամկետըԱԺ-ն միաձայն ընդունել է ընտրության իրավունքի ցենզ սահմանող օրինագիծըԱլեն Սիմոնյանի ելույթը ԱԺ-ումՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործությունForever 20` հուզիչ հարգանքի տուրք եղբայրներինԵզրափակիչ փուլում Ռոնալդուի առաջին գոլն ու Ռամուշի հաղթական հարվածըՀայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմը պարտվեց Եվրոբասկետի նախընտրական փուլի վերջին խաղումԱդրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին արժանացել է ՎԶԵԲ-ի 2026-ի գրական մրցանակին. նա գրել է հայկական կոտորածների մասինԴպրոցահասակ երեխաների համար կիրականացվեն լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսուցման ծրագրերԵս բախտավոր եմ, որ ունեմ աշխարհի լավագույն դարպասապահներից երեքինՔարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. ReutersԱյսինքն, ընտրակեղծարարը, պետության դեմ հանցագործը կարող է գալ, ընտրվել պատգամավորի թեկնածո՞ւՌուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունըՌուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունըԱԺ պատգամավորները բուռն ծափողջույններով ճանապարհեցին Ալեն Սիմոնյանին և Հակոբ ԱրշակյանինԽորհրդարանը քննարկել է «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծըԻրանը զգուշացնում է Հորմուզի նեղուցում չհաստատված ուղիներով անցնող նավերին՝ ուժային պատասխանների մասին Բելառուսի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին հրաժարվել Ռուսաստան մեկնելուցԹուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ. Ռուբեն ՌուբինյանՄոլդովայի վարչապետը հրաժարական է տվելՈւսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքը հանձնվեց շահագործման. ՊապիկյանԻրանում տեղի կունենա երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունըՆիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետՀորմուզի նեղուցում իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ չնայած հրադադարինՏեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել պատգամավորների ընդունելությանըՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդՍտորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային միանալը նոր հնարավորություններ է բացում երկրների համար. ԿԳՄՍ նախարարՄեկնարկել են Երևան-Կազան-Երևան ուղիղ չվերթները
Հայաստան

Մարզերում եղած աշխատատեղերն էլ են փակվել

168․am-ը գրում է․ Առիթի դեպքում իշխանությունները չեն դադարում ճառեր ասել Հայաստանի տարածքային համաչափ զարգացման վերաբերյալ, խոսում են ճանապարհներ ասֆալտապատելու, մանկապարտեզներ վերանորոգելու կամ կառուցելու, ջրագծեր անցկացնելու, մարդկանց ապրելու պայմանները բարելավելու մասին։ Բայց իրականությունը դրանից բոլորովին էլ չի փոխվում։

Եթե համարենք, որ Երևանում կյանքը եռում է, ապա Երևանից դուրս, ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական իրավիճակը շատ տխուր է։

Հայտարարվող տնտեսական զարգացումների ու բարձր աճերի ազդեցությունը մարդկանց ապրելու պայմանների վրա ոչնչով նկատելի չէ։ Շատերը նույնքան վատ են ապրում, երբեմն նույնիսկ ավելի վատ, քան նախկինում։

Վերջին տարիներին կյանքն ահավոր թանկացել է, իսկ մարդկանց մի ստվար հատվածի եկամուտները գրեթե չեն ավելացել կամ այնքան չեն ավելացել, որքան թանկացումների հետևանքով առաջացած լրացուցիչ ծախսերը։

Պատճառներից մեկն էլ այն է, որ շատերն աշխատելու ու բավարար եկամուտ ստանալու հնարավորություն չունեն։ Այս մարդկանց համար ոչ մի նշանակություն չունի, թե տնտեսությունն ինչ տեմպերով է աճել, աշխատատեղերն ինչքանով են ավելացել, իսկ աշխատավարձերը՝ բարձրացել։ Նրանք աշխատանք չունեն ու աշխատավարձ չեն ստանում։ Աշխատատեղերը կավելանան, թե աշխատավարձերը կբարձրանան, միևնույն է։

Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, որ ամեն տարի Հայաստանում տասնյակ հազարների հասնող աշխատատեղեր են ավելանում, իսկ այդ ավելացումներն այս մարդիկ այդպես էլ չեն տեսնում։ Չեն տեսնում, որ իրենց գյուղում կամ քաղաքում նոր աշխատատեղեր են ավելացել։ Չեն տեսնում նաև տնտեսական աճերի ազդեցությունն իրենց վրա։ Լավագույն դեպքում կարող է 2-3 հազար դրամով թոշակ ու նպաստ ավելանալ։ Բայց թանկացումներն այնքան շատ են ու այնքան կտրուկ, որ այդ մի քանի հազարը ոչ մի խնդիր չի լուծում։

Տնտեսական աճի, անգամ հայտարարվող բարձր աճի բարիքներն այս մարդկանց հիմնականում հասանելի չեն։ Հասանելի չեն նաև հայտարարվող տասնյակ-հազարավոր աշխատատեղերի ավելացումներն ու աշխատավարձերի բարձրացումները։

Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայտարարվող աշխատատեղերի ավելացումները, անկախ նրանից՝ դրանք ստվերի՞ց են դուրս եկել, թե՞ նոր են ստեղծվել, տեղի է ունենում հիմնականում Երևանում։

Երևանից դուրս գրեթե տեղաշարժ չկա։ Որոշ մարզերում, ինչպես վկայում են պաշտոնական տվյալները, նույնիսկ եղած աշխատատեղերն են փակվում։

Աշխատանքի շուկան կենտրոնացած է հիմնականում Երևանում։ Աշխատատեղերի գրեթե 70 տոկոսն այստեղ է։

Աշխատաշուկայի կենտրոնացումը վերջին մեկ տարում նույնիսկ խորացել է։

Մեկ տարի առաջ աշխատատեղերի 68 տոկոսն էր Երևանում, հիմա հասել է 70 տոկոսի։

Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով, Հայաստանում գրանցված է եղել 699 հազար 239 աշխատատեղ, որից 488 հազար 776-ը՝ Երևանում։

Մյուս բոլոր բնակավայրերում միասին առնվազն երկու անգամ քիչ աշխատատեղ կա, քան միայն Երևանում։

Երևանից դուրս գրանցված աշխատատեղերը կազմել են ընդամենը 210 հազար 463, ավելի քան 278,3 հազարով պակաս, քան միայն Երևանում։

Ավելացող աշխատատեղերը, որոնց մասին այդքան հաճախ հայտարարվում է, Երևանում են։ Պաշտոնական վիճակագրությունը տարեսկզբին, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ 40,4 հազարով աշխատատեղի աճ է արձանագրել, որից ավելի քան 39,2 հազարը եղել է Երևանում։ Մյուս բոլոր մարզերում տարվա ընթացքում ընդամենը 1,1-1,2 հազար աշխատատեղ է ավելացել։ Այն էլ՝ ոչ բոլոր մարզերում։

Աշխատատեղերը մի քանի հարյուրով ավելացել են Կոտայքի, Սյունիքի և Լոռու մարզերում։

Կոտայքի մարզում անցած մեկ տարվա ընթացքում աշխատաշուկան համալրվել է 638 աշխատատեղով։ Սյունիքի մարզում 526 աշխատատեղ է ավելացել, իսկ Լոռու մարզում՝ 480։ Մնացածում չեն ավելացել կամ նվազել են։

Մարզերի մեծ մասում նախորդ տարվա համեմատ աշխատատեղերը կրճատվել են։

Արագածոտնի մարզում անցած տարվա առաջին եռամսյակում գրանցված է եղել 11 հազար 996 աշխատող, այս տարի մնացել է 11 հազար 588-ը։

Աշխատատեղերը կրճատվել են 408-ով։

Արարատի մարզում 27 հազար 361-ից մնացել է 27 հազար 313 աշխատատեղ, Արմավիրի մարզում 24 հազար 558-ից մնացել է 24 հազար 492-ը։

Վայոց ձորում, Գեղարքունիքում և Տուվուշում ևս աշխատատեղերը կրճատվել են։

Անշուշտ, մտահոգիչ է, որ աշխատատեղերը փակվել են, սակայն առավել մտահոգիչ է այն, որ այս մարզերն անմասն են մնացել արձանագրվող բարձր տնտեսական աճերից ու հայտարարվող տասնյակ-հազարավոր աշխատատեղերի ավելացումից։

Տարածքային համաչափ զարգացումից են խոսում, իսկ բևեռացումը գնալով ավելի է խորանում։ Աշխատաշուկան կենտրոնանում է Երևանում, այնինչ՝ մարզերում կյանքը մեռնում է, աշխատատեղերն ավելանալու ու մարդկանց եկամուտներով ապահովելու փոխարեն, ինչպես պաշտոնական վիճակագրությունն է փաստում, եղածներն էլ երբեմն փակվում են։

Իրենց աշխատանքի ու սոցիալական խնդիրները լուծելու համար շատերը ստիպված են մեկնել արտագնա աշխատանքի։ Մի մասն էլ փորձում է Երևանում աշխատանք փնտրել, ինչի հետևանքով Երևանից դուրս և հատկապես աշխատանքով համեմատաբար քիչ ապահովված բնակավայրերը դատարկվում են, իսկ մարդիկ կենտրոնանում են Երևանում։

Սա է իշխանությունների իրականացրած տարածքային համաչափ զարգացման քաղաքականության արդյունքը։ Կարծում են, ճանապարհներ ասֆալտապատելով կամ մեկ-երկու շենք վերանորոգելով ու մի քանի մարդու ժամանակավոր աշխատանքով ապահովելով, իրավիճակը փոխվելու է։ Չեն հասկանում, որ տարածքային համաչափ զարգացման համար հարկավոր է նախ և առաջ աշխատատեղեր ստեղծել, մարդկանց հիմնական աշխատանքով ու կայուն եկամուտներով ապահովել։ Այսքանից հետո զարմանալի չէ, որ շատերը հեռանում են, և ոչ միայն իրենց բնակավայրերից, այլև երկրից։