Սա խայտառակություն է. փաստաբանը հաղորդում է ներկայացրել ԲԴԽ նախագահի հետ կապված սկանդալային հրապարակման կապակցությամբ
Փաստաբան, Երեւանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը օրերս ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի մասնկացությամբ տեղի ունեցած մամուլում տարածված տեղեկատվության բովանդակությամբ պայմանավորված դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու և տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակահարմարության հարցը լուծելու խնդրանքով։
NEWS.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ ըստ մամուլում տարածված տեղեկատվության, նկարագրվածը ենթադրյալ ծանր հանցագործության հատկանիշներ է պարունակում:
Հիշեցնենք, որ 168.am կայքում տեղեկատվություն հրապարակվեց առ այն, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը իր մոտ է հրավիրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մի շարք դատավորների, քվեաթերթիկներ է բաժանել և առաջարկել է Դատարանի «ստվերային» նախագահ ընտրել, քանի որ ինքը չի կարողանում աշխատել Վերաքննիչ դատարանի նախագահ, Մխիթար Պապոյանի հետ:
«Պարոն Անդրեասյանին վերագրվում է իր պաշտոնական գործառույթներից բխող հանցագործության կատարում: Հետեւաբար ես ինքս որպես իրավաբան գտնում եմ, որ կոնկրետ տվյալ հոդվածի բովանդակությանը պետք է տրվի քրեաիրավական գնահատաական, իհարկե, վարույթն իրականացնող մարմինները, քրեական հետապնդման մարմինները իրավասու են նաեւ սեփական նախաձեռնությամբ դա համարել որպես քրեական վարույթ նախաձեռնելու առիթ, բայց այնտեղ իրենց իրավունքը հայոցողական է. կարող են համարել, կարող են՝ չհամարել՝ ի տարբերություն նախկին օրենսդրության: Այդ պատճառով ես ուղարկել եմ իրենց եւ ներկայացրել եմ, որ կա հանցակազմ, ըստ էության, հաղորդում եմ ներկայացրել, հիմքում դնելով այդ տեղեկատվությունը, որ սա պետք է քրեաիրավական գնահատականի արժանանա, ընդ որում տեղեկատվության հանգանմանքների ստուգումը, դրա հերքումը կամ հաստատումը իրավապահ մարմինների համար նաեւ մասնագիտական արժանապատվության հարց է»,- ասաց նա:
Որպես իրավաբան՝ Ասլանյանը անդրադառնալով մամուլում տարածված ԲԴԽ նախագահի մասնկցությամբ այդ տեղեկատվությանը, ասաց որ դեռ ուշքի չի գալիս, չի պատկերացնում որ նման բան կարող էր պատահել նույնիսկ աֆրիկյան որեւէ երկրում:
«Եթե այսպիսի քայլի պետք է գնա որեւէ պաշտոնատար անձ, քվեաթերիկներ բաժանելով, ներքին քվերակություններ կազմակերպելով, դատարանի նախագահին ալընտրանքներ փնտրելով, այս պարագայում պետք է կասկածի տակ դնել նմա մարդու մեղսունակությունը: Ես դեռ այս պահին դեռ ուզում եմ ձեռնպահ մնալ դրան հավատալուց, չնայած լրատվամիջոցը առանց հավաստի ինֆորմացիա նման հրապարակում չէր անի, դրա համար թող իրավապահ մարմինները ստուգեն: Սա խայտառակություն է մի այլ աստիճանի, այսպիսի բան մենք նույնիսկ աֆրիկյան որեւէ երկրում չենք հանդիպի, ուր մնաց Եվրոխորհրդի անդամ, Եվրոպական իրավունքի, ՄԻԵԴ իրավունքի գերակայությունն ընդունող երկրում»,- նշեց նա:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...