Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջ Համիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդ Պարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ) Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ Ֆինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներով Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել Գորիսում Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը (ֆոտոշարք) ԱՄՆ-ում այսօր մեկնարկում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունը Խոշոր հրդեհներ են բռնկվել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում Տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ) Տաշիրի ու Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ֆրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել ԳորիսումՀունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը (ֆոտոշարք)ԱՄՆ-ում այսօր մեկնարկում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունըԽոշոր հրդեհներ են բռնկվել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում Տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)Տաշիրի ու Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՍպարտակիադա. կայացել են աթլետիկական հնգամարտի և բազկամարտի եզրափակիչ մրցումներըՍահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելքԳազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունըՀայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Մեկնարկել է ProBasket Ա ԼիգանԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպքՀայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի ՄաթիաշվիլինԹրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանըՄիացյալ Թագավորությունը խստացնում է ներգաղթի կանոններըԻրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ)Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԱզատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ)Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներԻսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ ՈւիթքոֆՀանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ)ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարքԳայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովինԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումԻրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՀաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներումԱլեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ովՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվությունԻնքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվելԹուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվելՀայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տեսանյութեր

Թուրքիան Փաշինյանին կտա անձնական անվտանգության երաշխիք. Արսեն Գասպարյան

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ուղղությամբ ընթացող բանակցային գործընթացի վերջին շրջանի ակտիվությունը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հանգամանքով. Ադրբեջանն ու Թուրքիան այս առիթը բաց չեն թողնի իրենց ցանկալի տրամաբանական ավարտն արձանագրելու համար։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպմանն ու դրանից հետո մինչև հոկտեմբեր նախատեսվող՝ ինչպես Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, այնպես էլ՝ արտգործնախարարների և փոխվարչապետների մակարդակով հանդիպումներին, նման տեսակետ հայտնեց քաղաքական գիտությունների դոկտոր Արսեն Գասպարյանը։

«Այն, ինչ տեղի է ունենում հիմա, Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական էքսպանսիան է, ինչին կհաջորդի տնտեսականը։ Այս բանակցությունների ակտիվացումը հենց քաղաքական էքսպանսիա է, ինչին նպաստել է Հայաստանի իշխանության ղեկավարի հայտարարությունը՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ»,– ասաց Գասպարյանը։

Ըստ քաղաքական գիտությունների դոկտորի՝ խաղաղության պայմանագրի մասին խոսակցությունների ժամանակ կարևոր է հստակ ընդգծել այն, թե ո՞ւմ է վերաբերում այդ խաղաղությունը։

«Անվտանգության երաշխիք կամ խաղաղության երաշխիք Թուրքիան և Ադրբեջանը կարող են տալ Հայաստանի իշխանության ղեկավարին՝ անձնական երաշխիք, բայց դա չի լինի Արցախի կամ Հայաստանի հայերի համար։ Երբ խոսում են խաղաղության մասին, պետք է իմանալ, որ դա կլինի խաղաղություն, բայց ՀՀ այս իշխանության համար»,- ասաց Գասպարյանը։

Ըստ նրա՝ հնարավոր չէ ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից իրականացվող քաղաքական էքսպանսիային հընթացս Հայաստանի և Արցախի համար խաղաղության մասին խոսել, և դա՝ այն դեպքում, երբ ողջ Եվրոպայի համար Ադրբեջանը դիտարկվում է եվրոպական էներգետիկ անվտանգության հենասյուն նաև ապագայում։

«Ես պարբերաբար հետևում եմ ադրբեջանական և թուրքական մամուլին, կարդում եմ այդ երկրների ղեկավարների հայտարարությունները և դեռ չեմ լսել նրանց կողմից խոսք անգամ, որ իրենք համաձայն են միջազգային երաշխավորի ինստիտուտի ներդրմանը։ Ակնհայտ է, որ այս դեպքում մի բան է այն, թե ինչ է ստորագրվում, մեկ այլ բան, թե ինչպե՞ս է գրվածը կյանքի կոչվում՝ հատկապես, երբ չկա որևէ միջազգային երաշխավոր, որը պատրաստակամություն կհայտնի մտնել այդ պատասխանատվության տակ»,- ասաց Արսեն Գասպարյանը։ 

Անդրադառնալով միջազգային երաշխավորի ինստիտուտի բացակայության պայմաններում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությանը, ինչին ձգտում է Հայաստանի իշխանությունը, Գասպարյանն ընդգծեց, որ այդ երկխոսությունն ունենալու է վերջնագրի բնույթ, քանի որ Ալիևը հստակ հայտարարում է՝ կամ Արցախում ապրող հայերը պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ հեռանան։

«Ես միջազգային ինստիտուտներին չեմ հավատում, և դրա պատճառները կան. դիտարկենք Կիպրոսի օրինակը. 1974 թվականից ՄԱԿ-ի հովանու ներքո Կիպրոսի հարցով գնում են բանակցություններ, բայց արդյո՞ք ՄԱԿ-ը 1974 թվականից մինչև այս պահը կարողացել է Կիպրոսի հույների և թուրքերի միջև համաձայնության հասնել, իհա՛րկե ոչ, հետևապես՝ արդյո՞ք ԵՄ-ն ունի կարողություն Կովկասում անվտանգության երաշխիքներ տալու, ո՛չ, չունի»,- ասաց Գասպարյանը՝ ընդգծելով, որ քանի դեռ Հայաստանում Փաշինյանի իշխանությունն է, Թուրքիան և Ադրբեջանը շտապում են կնքել պայմանագիր, իսկ Եվրոպական միությանը պետք է ոչ թե իրական խաղաղությունը, այլ՝ արագ իր հարցերի լուծումը։

«Հարցը նաև Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում նվազեցնելու մասին է, բայց երբ խոսում են դրա մասին, պետք է հիշեն, որ, եթե Մոսկվայում դա չուզեց՝ հնարավոր չէ իր դերի նվազեցում. եթե Կրեմլը չունի նման նպատակ, ո՞վ է կարողանալու դա անել, չէ՞ որ Հարավային Կովկասից հետո սկսվում է Հյուսիսային Կովկասը, որը Ռուսաստանի տարածք է»,- խոսքը եզրափակեց Արսեն Գասպարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։