Ոստիկանութունը այս պահի դրությամբ իրավասու չէ վարորդների նկատմամբ տուգանք կիրառել. Գոհար Մելոյան
Ոստիկանութունը այս պահի դրությամբ իրավասու չէ վարորդների նկատմամբ տուգանք կիրառել, քանի որ կառավարության որոշում այս պահին առկա չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սահմանդրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը՝ խոսելով հունիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի դրույթի վերաբերյալ, ըստ որի այն վարորդները, որոնց մեքենաների ապակիները թույլատրելիից մգեցված կլինեն, կտուգանվեն։
«Ոստիկանությունը մայիսի 24-ին հայտարարություն է տարածել առ այն, որ իրենք հունիսի 1-ից սկսած, մասնավորապես պարեկային ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցիելիության չափի խախտմամբ մեքենաների եւ վարորդներին պատասխանատվության են ենթարկելու՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը: Նմանաբնույթ հայտարարությունը պետք է բնականաբար իրավական հիմք ունենա եւ առավել եւս իրավապահ մարմինների կողմից նմանաբնույթ գործողությունները: Հիմնական հիմքերը՝ այո, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ՝ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը վերտառությամբ հոդվածը նախատեսում է ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման, կամ առջեւի հողմապակին թաղանթապատված վիճակում, կամ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելու համար տուգանքի նշանակում, տուգանքի չափն էլ, ինչպես նաեւ ոստիկանությունն էր հայտարարել, կազմում էր նվազագույն աշխատավարձի 25-ապատիկը՝ այսինքն 25 հազար դրամ: Ու նույն հոդվածը սահմանում է, որ վերոնշյալ կարգավորումը կամ դրանց բացառությունները սահմանում է ՀՀ կառավարությունը, այսինքն տեխնիկական բնույթի այս մանրամասնումը պետք է սահմանված լիներ կառավարության որոշմամբ: Այստեղ հիմնական խնդիրն է կայանում՝ մենք ունեցել ենք 2005 թվականի փետրվարի 24-ին ընդունված թիվ 289 Ն կառավարության որոշումը, որը սահմանում էր վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը եւ կառավարության այս որոշման մեջ 2007 թվականի կառավարության մեկ այլ որոշմամբ լրացում էր կատավել այդ 70 տոկոս լուսափանցելիության պահանջի մասին, սակայն 2005 թվականի այս որոշումը, որում պետք է լիներ այդ լուսափանցելիության կարգավորումը 2022 թվականի հունվարի 13-ի կառավարության որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել: Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքը հստակ սահմանում է, որ նորմը դադարում է գործողությունը, երբ այն ուժը կորցրած է ճանաչել: Կառավարության նոր որոշում էլ չի ընդունվել, ուստի ոստիկանութունը այս պահի դրությամբ իրավասու չէ վարորդների նկատմամբ տուգանք կիրառել, կիրառելու դեպքում էլ վարորդները կարող են բողոքարկել եւ վճարում չկատարել»,-ասաց նա:
Գոհար Մելոյանը նաեւ ապակիների մգեցվածության աստիճանը սարքերի ճշգրտության մասին, ասաց, որ այստեղ նույնպես խնդիրներ կարող են առաջանալ եւ առաջարկեց վարորդներին, որ այս սարքերը փորձաքննության ենթարկեն, որպեսզի հավաստիանան՝ ինչքանով է հավաստի արդյունքը:
Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտարարել էր, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %, և, որ հունիսի 1-ից օրենքը կիրառվելու է։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...