Մենք հողեր ունենք Թուրքիայում, պետք է կռվով ետ բերել. 10 տարեկան Աշոտ Փաշինյան
alphanews.am-ը գրում է.
«Պատերազմը պայքարի ամենախոշոր և ամենադաժան ձևն է». սա ասում է 10 տարեկան մի տղա, որի պատանեկան աշխարհում այդ պահին կատարվելիքը գիտեին միայն ինքն ու իր ծնողները: Իսկ գուցե չգիտեի՞ն:
Ի՞նչն էր պատանուն այդքան ցավեցրել, որ իր բլոգում ճապոնական անիմեները, 3D խաղերն ու հավանաբար իր կողքին նստող գեղեցկուհու թեման թողած, գրում է պատերազմի արհավիրքի և ուշադրություն՝ կորցրած հողերը կռվով հետ բերելու անհրաժեշտության մասին՝ ակնարկելով, որ Հայկական հարցի լուծման այլ տարբերակներ պարզապես չկան…
«Ասում են, որ պատերազմը լավ բան չէ, և հնարավոր է ավելի ոչ դաժան ձևերով լուծել պետությունների մեջ գոյացած խնդիրները: Եկեք ռեալ նայենք: Այսօր մենք` հայերս, ունենք հողեր Թուրքիա պետության մեջ: Տարբերակ է՝ թողնել այդ հողերը թուրքերին՝ որպես նվեր, մի այլ տարբերակ է՝ ետ բերել դրանք:
Իսկ ինչպե՞ս ետ բերել. գնալ Թուրքիայի իշխանություններին խնդրել, որ մեզ ե՞տ տան այդ հողերը … (Եթե ինչ որ մեկը մտածում է, որ այդ տարբերակով մենք ետ կբերենք մեր հողերը, թող գնա փորձի, ես միայն ուրախ կլինեմ, որ ստացվի), իսկ մեկ այլ տարբերակ է կռվել և վերադարձնել:
Իսկ ու՞ր են այլ տարբերակները, որոնց շնորհիվ մենք կարող ենք մեր խնդիրները լուծել հարևան պետության հետ: Չե՛մ տեսնում այդ տարբերակները, եթե ինչ որ մեկը ինձ ցույց կտա այլ տարբերակներ, ուրախ կլինեմ»:
Աշոտ Փաշինյան, 2013 թվական, նոյեմբերի 9-ը:
Թե այդ օրվանից հետո ի՞նչ տեղի ունեցավ այս մտքերը, թերևս, զգայարաններով հասկացածի՝ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ներաշխարհում, գիտի Փաշինյան Նիկոլը, Հակոբյան Աննան, Աշոտ Բլեյանը, որի դպրոց էլ հաճախեց Աշոտը և երևի նրա դպրոցական ընկերները:
«Կռվել և վերադարձնել մեր հողերը»,- ասում է նա:
Սա կարող էր լինել այն պատանու ճիչը, որին արգելում էին ինքնուրույն մտածել, և նա ընդվզելով իր հույզերն ու հույսերը թողնում է համացանցում:
Եթե 10 տարեկանում արդեն խորհուրդ ես տալիս հարցերին ռեալ նայել, դժվար է դրանից հետո հավատալը, թե քեզ կարողացել են հետագայում համոզել, որ հայրենասիրության ճիշտ մոդելը համակերպումն ու համակեցությունն է:
Աշոտ Փաշինյանը եկե՞լ է այլ մտքի, թե՞ Աշոտ Փաշինյանը միայն ցույց է տալիս այդպես. թե հանուն ինչի՞ կամ ինչի՞ դիմաց, ճիշտ հարցադրումը դժվար է գտնել:
«Եթե ինչ որ մեկը ինձ ցույց կտա այլ տարբերակներ, ուրախ կլինեմ». Ա. Փաշինյան
Փաստորեն, ստացվում է՝ պատանու բառերով ասած, նրան այլ տարբերակ են ցույց տվել»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է