Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները Լիոնում կայացել է Ինտերպոլի  կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովը Հանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետ Ունենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազ Lufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասին Սուրեն Պապիկյանը շրջել է Defence24 Days համաժողովի տաղավարներում 2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանց Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Սիմոնյան Երբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատել ՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն Գրիգորյան ՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցը

Քննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներըԼիոնում կայացել է Ինտերպոլի  կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովըՀանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետՈւնենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազLufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասինՍուրեն Պապիկյանը շրջել է Defence24 Days համաժողովի տաղավարներում2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն ՍիմոնյանԵրբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատելՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն ԳրիգորյանՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցըԱվելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից. Միրզոյանը՝ Իրական Հայաստանի մասինԴավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումներըԻրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում«Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում ենՀայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոնԾանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ըՇարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիրԼատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանԳործողությունն ավարտված է. ՌուբիոՀայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. ՄիրզոյանԱռաջին ընթերցմամբ ընդունվեց օնլայն կազինոների կայքերում և հավելվածներում ինքնաարգելափակման կոճակ ունենալու մասին նախագիծըԿասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱրուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային աերոդինամիկ ռումբերի հնարավոր վաճառքըԴպրոցներում քարոզչության դեպքում օրենքը կգործի ամբողջ խստությամբ. ԿԳՄՍ նախարարը զգուշացնում էԵրևանում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» հանրային խաղահրապարակՍուրեն Պապիկյանը Վարշավայում մասնակցել է Defence24 Days համաժողովի բացման պաշտոնական արարողությանըԷկոնոմիկայի նախարարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրով շարունակվում են տնկիների տրամադրման և ծառատնկման աշխատանքներըՏեսանյութերի ուսունասիրությունների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՊետք չի լինել հանճար՝ հասկանալու, որ եթե ՀՀ-ն ընդունի որպես իր քաղաքականության համար հիմք այն, ինչ ասում եք, բերելու է պատերազմիՎահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար ՇարաֆինՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներԱրաղչին Պեկին է այցելել Թրամփից մեկ շաբաթ առաջԱռաջարկվող փոփոխությունները մի քանիսն ենԿապահովվեն ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ. նախագիծՄիսաք Մանուշյանի այգում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» թեմատիկ խաղահրապարակըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պարարտանյութ և հացահատիկԹրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասինԱրարատ Միրզոյանն ու Սերբիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ«Երևանյան երկխոսություն» համաժողով. ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող Գլխավոր քարտուղարի հետԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ ենՀացիկ գյուղում բնակելի տնակ է այրվելԱՄՆ-ում կայացել է «Armenians in America 250» խորագրով հանդիսավոր ընդունելությունը
Թոփ-լուրեր

Գյուղատնտեսությունը գրավիչ չէ մեր երիտասարդության համար, այն պետք է հեռանկարային թվա նրանց. Գառնիկ Դանիելյան

Ներկայացնում ենք ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանի ելույթը ԱԺ–ում։

«Սիրելի հայրենակիցներ, այսօր անդրադառնալու եմ Հայաստանի կարևորագույն ոլորտներից մեկին՝ գյուղատնտեսությանը և նրա հիմնախնդիրներին։

Հատկապես հիմա, երբ մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները, այս ոլորտը պահանջում է առավելագույն ուշադրություն և հոգատարություն։

Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկից առաջ թանկացել են պարարտանյութերն ու թունաքիմիկատները, դժվարացել է սերմնացուների ձեռքբերումը։

Ներկրողները բարձրաձայնում են, որ մաքսազերծման և ներկրման հետ կապված խնդիրներ են առաջացել Սննդի անվտանգության տեսչական մարմնի որոշման պատճառով, ըստ որի՝ թունաքիմիկատները պետք է ներկրել հենց արտադրող երկրում գրանցված կազմակերպությունից։

Այս ամենի արդյունքում՝ արգելվել է մի քանի բեռնատարների մուտքը Հայաստան։ Ներկրող ընկերությունները ահազանգում են, որ իրենց տեղյակ չեն պահել որոշման մասին։ Եվ հիմա, երբ ապրանքը պատվիրված է, կանգնած են փաստի առաջ։

Սա հանգեցնելու է արհեստական թանկացման, ներկրող ընկերությունների շրջանում՝ ֆինանսական խնդիրների, ընդհուպ՝ սնանկության։

Թանկացել է նաև դիզվառելիքը՝ ֆինանսական մեծ վնասներ հասցնելով գյուղացիներին և ֆերմերներին։ Այս ամենի արդյունքում, անխուսափելի է գյուղմթերքի գնի բարձրացումը։

Ինձ անչափ մտահոգում է ՀՀ տարածքում առկա հազարավոր չոռոգվող ու անջրդի հողատարածքների հարցը։

Պետք է մշակվի հստակ ռազմավարություն, ձեռնարկվեն միջոցառումներ՝ առաջիկա տարիներին անջրդի հողատարածքները նվազեցնելու, ներկայումս չոռոգվող հողատարածքների լիարժեք ոռոգումն ապահովելու ուղղությամբ։

Նշեմ, որ միայն Տավուշի մարզում գյուղատնտեսական նշանակության վարելահողերը կազմում են 25․485 հա, որից ոռոգվող են 3․759 հա-ն։

Վերջերս հարցում էի ուղարկել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ կապված Տավուշի մարզի Դեղձավան գյուղի մերձակայքում շուրջ 200 հա անջրդի հողատարածքների մասին։ Ոռոգումը վերականգնելու համար անհրաժեշտ է խողովակների, ներքին ցանցի վերազինում։

Տավուշի մարզի Չինարի և Այգեձոր համայնքների բնակիչները ևս ահազանգել էին, որ համայնքում առկա է ջրամատակարարման խնդիր, ինչի արդյունքում տնամերձ հողակտորներ մնացել են առանց ոռոգման։

Պարզվեց, որ ընդամենը խողովակաշարի սկզբնամասում անհրաժեշտ է կառուցել մարիչ հոր՝ խողովակների անխափան շահագործման համար։

Ցավալին այն է, որ շատ հաճախ հողատարածքներ չեն ոռոգվում այսպիսի նյութատեխնիկական խնդիրները անուշադրության արժանացնելու պատճառով։

Անջրդի հողատարածքների հիմնահարցի հետ փոխկապակցված է նաև ջրային ռեսուրսների կառավարումը, ինչը ՀՀ-ում իրականացվում է ոչ պատշաճ կերպով։ Մինչդեռ, առկա ջրային ռեսուրսների արդյունավետ գնահատման և կիրառման դեպքում կունենայինք ավելի շատ ոռոգվող հողատարածքներ։

Գյուղատնտեսության հաջորդ ոլորտը, որին կուզենամ անդրադառնալ, խաղողագործությունն է։

Պատկան մարմինների անտարբեր վերաբերմունքի և պետական վերահսկողության բացակայության պատճառով տնտեսության այս ճյուղը, ցավոք, վերացման եզրին է։ Վերջին շրջանում խաղողագործների հետ հանդիպումների արդյունքում վերահաստատեցի այս մտավախությունը։

Մտահոգիչ է այն, որ Էկոնոմիկայի նախարարությունը խաղողագործներին աջակցելու փոխարեն առաջարկում է քանդել այգիները, տնկել այլ տեսակի ծառեր, իսկ եթե ձեռք չի տալիս՝ զբաղվել այլ աշխատանքով։

Ամիսներ շարունակ իմ ուշադրության կենտրոնում եմ պահել և բարձրաձայնել Լարսի անցակետում բեռնատարների կուտակումների հարցը։ Երբեմն բեռնատարների հերթը գերազանցում էր 10 կմ-ը։

Թե բեռնատարի վարորդները, թե բեռնատարների տերերը, և թե գյուղատնտեսությունը այս ամենի արդյունքում ահռելի վնասներ են կրել։

Բազմաթիվ գյուղացիներ ահազանգում էին, որ մեծ վնաս է հասցվել խաղողագործությանը, ջերմոցային տնտեսություններին։

Թշնամու դիրքային առաջխաղացումից հետո շատ համայնքներում նվազել են ցանքսատարածությունները՝ գյուղացուն թողնելով առանց ապրուստի միջոցի։

Պաշտոնական վիճակագրությունից տեղեկանում ենք նաև, որ վերջին երեք տարիներին Հանրապետությունում տասնյակ հազարներով նվազել է խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը։ Անասնաբուծությունը գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերից է և միջոցներ չձեռնարկելու դեպքում՝ կշարունակենք անկում արձանագրել նաև այս ոլորտում։

Հարկ է նշել, որ գյուղատնտեսական կենդանիների մոտ անկում գրանցվելու դեպքում հաճախ չի հայտնաբերվում որևէ հիվանդություն՝ լաբորատոր հետազոտության ոչ պատշաճ իրականացման, լաբորատորիաների թերի հագեցվածության, փորձանմուշի, լուծույթի բացակայության պատճառով։

Մինչդեռ, նման խնդիրների արդյունքում տուժում են ֆերմերային տնտեսությունները։

Ահռելի վնասներ է կրում գյուղացին՝ հակակարկտային միջոցների սակավության պատճառով։

Ողջ ՀՀ տարածքում տեղադրված է ընդամենը 628 գազագեներատորային հակակարկտային կայանք։ Սա չափազանց քիչ թվաքանակ է։ Բացի այդ, հայտնի չէ, թե գազագեներատորային հակակարտային կայանքները որքանով են արդյունավետ։

Եթե ուսումնասիրության արդյունքում պարզվի, որ այս տիպի կայանքները իրենց չեն արդարացնում, դրանք պետք է փոխարինվեն նոր, ավելի ժամանակակից հակակարկտային կայանքներով, ինչպիսիք են՝ օդանավայինը, հրթիռայինը։

Հաշվի առնելով շատ երկրների փորձը, մի շարք մասնագետներ կարևորում են նաև ցանցապատման և ապահովագրության կիրառումը։ Անհրաժեշտ է ուսումնասիրել և չափել նաև այս մեթոդների արդյունավետությունը։

Այս տարի անտառամերձ շրջանի բնակիչներին չի տրամադրվել իրենց հասանելիք թափուկ վառելափայտը։

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության՝ պատճառը գարնանային ստուգումների արդյունքում արձանագրվող մեծ թվով ապօրինի հատումներն են։

Ստացվում է, որ բազմաթիվ քաղաքացիներ՝ այդ թվում՝ սոցիալապես անապահով, բավականին երկար ժամանակով զրկվում են տաքանալու միակ միջոցից։

Այս պահին մարդկանց հուզող առաջնային խնդիրներից մեկը գյուղատնտեսական տեխնիկայի և մեքենաների շահագործման թույլտվության հարցն է։

Համայնքներում մարդիկ չեն կարողանում շահագործել իրենց տրանսպորտային միջոցները՝ համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով։ Վերջին շրջանում բազմիցս նշել եմ, որ անհրաժեշտ է համայնք առ համայնք հաշվառել գյուղատնտեսական տեխնիկան և տրանսպորտային միջոցները։

Խնդիրը չլուծելու դեպքում գյուղատնտեսական աշխատանքները կաթվածահար կլինեն։

Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել հատկապես սահմանամերձ բնակավայրերի վրա։ Պատերազմից և զիջումներից հետո դրանց մի մասը մնալով առանց բնագծերի՝ հայտնվել է թշնամու ուղիղ նշանառության տակ։ Հասկանում ենք, թե որքան է բարդացել և ինչ ռիսկեր է պարունակում գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը այսպիսի համայքներում։

Սահմանամերձ համայնքները պետք է մշտապես մեր հոգածության ներքո լինեն, այստեղի բնակիչը պետք է զգա մեր աջակցությունը։

Վերջին օրերին էլ հայտնի դարձավ ՀՀ-ից ՌԴ Կաթնամթերքի արտահանման սահմանափակման մասին։ Մինչ այդ, «Ռոսսելխոզնադզորը» հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Ռուսաստանը կքննարկի Հայաստանից կաթնամթերքի մատակարարումները սահմանափակելու հարցը, քանի որ Հայաստանից արտահանվող կաթնային արտադրանքում որոշակի խախտումներ են հայտնաբերվել։

Ըստ ռուսական կողմի՝ պետական պատշաճ վերահսկողությունը թույլ է, ինչի հետևանքով առաջանում են այսպիսի խնդիրներ։ Հայաստանից հակադարձում են՝ արգելքը համարելով ԵԱՏՄ առևտրի խոչընդոտ։

Ինչևիցե, պետական մարմինները, մասնավոր ընկերություններ իրականացրին հետազոտություններ՝ պարզելով, որ խախտումներն իսկապես առկա են։ Այս պարագայում, պետությունը բանակցություններից զատ, պետք է քայլեր ձեռնարկի՝ կոնկրետ ժամկետներում վերացնելով խախտումները։ Եթե այսպիսի քայլերից հետո խնդիրը չլուծվեց, ուրեմն հարցն իսկապես այլ ենթատեքստ ունի։

Փողոցային առևտուրն արգելելուց զատ, պատկան մարմինները պետք է գյուղացուն այլընտրանք առաջարկեն, որպեսզի կարողանա առանց խոչընդոտների իրացնել գյուղմթերքը՝ լուծելով ապրուստի խնդիրը։ Այս առումով, անչափ կարևորում եմ գյուղատնտեսական շուկաների ավելացումը։

Անչափ մտահոգիչ է, որ գյուղատնտեսությունը՝ երկրի տնտեսության ամենից կարևոր ճյուղերից մեկը, գրավիչ չէ մեր երիտասարդության համար։ Այդ մասին է վկայում Հայաստանի ագրարարային համալսարան դիմորդների տարեցտարի նվազող թիվը։ Վերջին ուսումնական տարում 18 մասնագիտություններից 11-ում որևէ դիմորդ չի ընդունվել։ Սա կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ Գյուղատնտեսությունը, դրան առնչվող ոլորտները պետք է նորից հեռանկարային թվան երիտասարդությանը։ Մեզ մասնագետներ են պետք։

Թվարկացածս հիմնախնդիրները, ցավոք, բոլորը չեն։ Սակայն, ինչպես նշել եմ պատգամավորական մանդատս ստանձնելիս՝ գյուղատնտեսությունը մշտապես իմ թիրախում և մշտադիտարկման տակ լինելու։ Այս ոլորտը պահանջում է գիտելիքներ, հոգատարություն, նվիրվածություն։ Պատկան մարմիններին չի ներվելու ոչ կոմպետենտ, անտարբեր վերաբերմունքը։ Շնորհակալություն»։