Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան Հայտնաբերվել է Երկրից 23 անգամ ավելի զանգվածային էկզոմոլորակ Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով զիջել է Վրաստանի հասակակիցներին Մարկուս Ռեշֆորդը մտադիր չէ տեղափոխվել անգլիական այլ թիմ Բացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպք Չնայած Կիևում բողոքի ցույցերին Ռադան հաստատեց Խմարայի նշանակումը Իսրայելի զինվորականները քրեական հետաքննություն են սկսել Գազայում երկու աղմկահարույց սպանությունների գործով Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres Սեպտեմբերի 14-28-ը Երևանում և մարզերում կանցկացվի «Թէատրոն» միջազգային ֆրանկոֆոն փառատոնը Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների. ՌԴ-ում Իրանի դեսպան Հուլիսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները. ՊԵԿ

Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. ՊապիկյանՀայտնաբերվել է Երկրից 23 անգամ ավելի զանգվածային էկզոմոլորակԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով զիջել է Վրաստանի հասակակիցներինՄարկուս Ռեշֆորդը մտադիր չէ տեղափոխվել անգլիական այլ թիմԲացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպքՉնայած Կիևում բողոքի ցույցերին Ռադան հաստատեց Խմարայի նշանակումըԻսրայելի զինվորականները քրեական հետաքննություն են սկսել Գազայում երկու աղմկահարույց սպանությունների գործովԵվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնությունՄոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ MoldpresՍեպտեմբերի 14-28-ը Երևանում և մարզերում կանցկացվի «Թէատրոն» միջազգային ֆրանկոֆոն փառատոնըԹեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների. ՌԴ-ում Իրանի դեսպանՀուլիսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները. ՊԵԿՀուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԱԺ-ն ավարտել է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումըԵրևանի թիվ 139 ավագ դպրոցը նոր ուսումնական տարին կսկսի հիմնանորոգված պայմաններումԱնդրանիկ Թանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազինՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետժողովրդավարությունը չի կարող պատանդ լինել Ռուսաստանի կողմիցՈւկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական թիրախների վրա հարձակումները կրիտիկական հետևանքներ չունեն. ՊուտինԵրթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներումԹիկի՛, շնորհակալ ենք ամեն ինչի համարԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում Java ծրագրավորման փորձառու մասնագետներիՊայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել էՄամուլի ասուլիս․ կամփոփվի ՆԳՆ փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքներըՎարչապետը հանդիպել է «իԳործ» ծրագրի մասնակիցների հետՆերգաղթի գործընթացը լինելու է ինստիտուցիոնալ․ Փաշինյանը՝ «իԳործ»-ի մասնակիցներինՔննարկվում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տրդատ Սարգսյանի թեկնածությունըԺաննա Անդրեասյանը հետևել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքինՔննարկվում է ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունըՀութիները Saudi Aramco-ի բոլոր օբյեկտները ներառել են հավանական թիրախների ցանկումԴադարեցվել է Արմավիրի մարզի Արտաշար բնակավայրի գազասպառողների գազամատակարարումըԱԺ նիստին կարգապահական միջոցների կիրառման շուրջ վիճաբանություն սկսվեց. Դավիթ Ղազինյանը հեռացվեց դահլիճիցԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում տվյալների բազաների կառավարման և Oracle տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներիԱՄՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել դերասանուհի Հեյդեն Փանեթիերիի մահվան վերաբերյալԲնապահպանական նորմերի պահանջների չկատարման դեպքում շինաշխատանքները կկասեցվենԱդրբեջանի տեղեկատվական դաշտում առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. ԶախարովաՀՖՖ-ն պարզաբանում է ներկայացրել Երևանում և երեք մարզերում ֆուտբոլի դպրոցների կառուցման ծրագրի վերաբերյալ«Հայաստան» դաշինքի համակիրը խոչընդոտել է 2 քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. ՔԿՍուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում«Զանգեր»-Ծղուկ ճանապարհահատվածում տեղադրվում է նոր ասֆալտբետոնե ծածկԹրամփը մտադիր է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ. The Wall Street JournalԱմենամյա ռազմական զորավարժությունները Վաշինգտոնի խնդրանքով կրճատվելու են վեց օրովՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպումՖրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետոՌուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են ռազմագերիներովԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին թույլատրել են տեսակցել դստեր հետԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և ավագ դատախազի նկատմամբՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԻ գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրեններիSilicon Mountains 2026. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Ճիշտ կլինի դասեր քաղեք, ոչ թե դասեր տաք․ Արմեն Ռուստամյան

ԱԺ-ում քննարկվում է կառավարության՝ 2022 թվականի գործունեության կատարողականի արդյունքները․ մինչ բուն ելույթին անդրադառնալը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանն ասաց․ «Ուզում եմ կարճ խոսքով դիմել բոլոր նորաթուխ նժդեհականներին և բոլոր նրանց ովքեր փորձում են անընդհատ դասեր տալ դաշնակցությանը․ նկատի ունեցեք, որ խոսքը՝ 133-ամյա կենսագրություն ունեցող և կենսունակ կուսակցության մասին է , ավելի ճիշտ կլինի դասեր քաղեք, ոչ թե դասեր տաք, այլապես կնմանվեք այն երեխաներին, որ փորձում են սովորեցնել իրենց հորը, թե՝ ինչպես պետք է երեխաներ ունենալ»։

Այդուհետ պատգամավորը հանդես եկավ բուն ելույթի խոսքով․

«Քննարկվում է Կառավարության ծրագրի կատարողականը, բայց գլխավոր հարցն այն է, թե որ ծրագրի մասին է խոսքը, այն ինչ թղթի վրա գրված է, թե այն ինչ կատարվում է իրականում: Որ սրանք իրարից էապես տարբերվող ծրագրեր են, փաստել են բազմիցս հենց իրենք՝ գործող իշխանությունները իրենց հնգամյա գործունեության ընթացքում, երբ շարունակաբար ասել ու խոստացել են մի բան, բայց արել են բոլորովին այլ բան կամ դրա ճիշտ հակառակը: Դրա ամենավառ օրինակը իրենց իսկ նախընտրական ծրագրի կարեւորագույն խոստումներից հրաժարվելն է:

Բայց ամենակարեւորը.

Այս ընթացքում մշտապես գործի է դրվել սեփական սխալների ու ձախողումների համար մեղադրանքներից խուսափելու ամենափրկիչ միջոցը՝ տեղի -անտեղի համեմատվելով նախկինների հետ, սեւացնել անցյալը, որ լուսավոր երեւա ներկան:

Չգիտեմ, գիտակցում են արդյոք, որ երբ մարդ փորձում է արդարանալ ուրիշների գործած մեղքերը հիշատակելով նմանվում է նրան, ով փորձում է մաքրվել ցեխաջրով լվացվելու միջոցով: Ավելին, գիտակցում են արդյոք, որ կարելի է մեկին մշտապես խաբել, մարդկանց մի մասին խաբել մի որոշ ժամանակ, բայց մի ողջ ժողովրդի մշտապես խաբել անհնար է եւ ամեն ինչ վաղ թե ուշ բացահայտվելու է:

Բացահայտվելու է գործող իշխանությունների իրական ծրագիրը: Որ նրանց այսպես կոչված խաղաղության գործընթացը մեզ տանում է դեպի նոր կապիտուլյացիայի:

Այս իրողությունը փորձ է արվում խնամքով քողարկել եւ այն կդրսեւորվի ինչպես սովորաբար պատահում է բոլորիս կատարված փաստի առջեւ կանգնեցնելուց հետո միայն:

Գործընթացն էլ ձգձգվում է սոսկ այն պատճառով, որ դեռեւս պարզ չէ թե մենք որքան պիտի զիջենք, որ այլեւս վերջնական լինի: Կարծես չենք հասկացել, թե ինչի մասին է Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը»: Կարծես մեր ամեն սերունդ պարտավոր է սեփական փորձով համոզվել , որ թուրք-ադրբեջանական ախորժակը սահմաններ չի ճանաչում եւ չի բավարարվում քանի անձնատուր չենք եղել ամբողջովին եւ առանց սակարկելու:

Սակայն ամենաաղետաբերն այն է, որ անգամ այս պայմաններում այս իշխանությունների երեւակայությունը թույլ է տալիս սա ներկայացնել որպես խաղաղության գործընթաց: Այսինքն մեզ ոչնչացնել ցանկացող թշնամին անդադար մեզ հետ խոսում է պատերազմի լեզվով, իսկ գործող իշխանությունները մեր ժողովրդին պատրաստում են խաղաղության: Ամեն օր մեզ թմրեցնում են քարոզելով, թե խաղաղությունն է, որ բերելու է պաշտպանվածություն եւ անվտանգություն:

Այնինչ հենց ինքը՝ խաղաղությունը պաշտպանության կարիք ունի: Անվտանգությունից է բխում խաղաղությունը: Իսկ թշնամու բարեհաճությամբ ստացած կարծեցյալ անվտանգության երաշխավորը ոչ թե դու, այլ թշնամիդ է լինելու:

Այդպես հաստատված խաղաղությունը ուրիշ անուն ունի՝ նվաստացում եւ ստրկություն:

Այս մեծագույն խաբկանքն ու կործանարար ընթացքը իշխանությունները փորձում են ներկայացնել որպես միակ ճշմարիտը եւ այլընտրանք չունեցողը: Դրա համար գործի է դրված ողջ պետական մեքենան՝ մի կողմից քարոզելու , որ ճար ու հնար չկա քան զիջել ինչ-որ մեզանից պահանջվում է, իսկ մյուս կողմից՝ դա փաստելու եւ դրանում համոզելու համար անել ամեն ինչ կոտրելու մեր դիմադրության ոգին, սպառելու պայքարի հնարավորությունները եւ ժողովրդին պահելու անճարության մեջ:

Ինչպես է դա կատարվում:

Դեռեւս 1988թվականից սկսած մեր նորագույն պատմության ընթացքում ձեւավորված երկու հայկական պետությունների ազատությունը, անկախությունը եւ միասնականությունը ձեռք է բերվել եւ պահպանվել Հայաստանի եւ Արցախի անկախության մասին հռչակագրերի, Հայաստան- Արցախ-Սփյուռք եռամիասնության, մարտունակ բանակի, եկեղեցու եւ համազգային կառույցների շնորհիվ: Այս իշխանությունները համարելով դարակազմիկ եւ գերակա նշանակություն վերագրելով 2018թվականի իրադարձություններին՝ հետեւողականորեն նսեմացրել են այս համազգային ձեռքբերումներն ու մսխել դրանք: Հիրավի մեր օրերում արդեն անկախության վերոնշյալ հռչակագրերը մերժված են եւ արհամարհված, հաղթանակած բանակը՝ պարտված եւ վարկաբեկված, եռամիասնությունը՝ խաթարված եւ պառակտված, եկեղեցին եւ համազգային կառույցները՝ հետապնդված եւ հալածված:

Ըստ այդմ՝ թշնամու երազած լավագույն պայմանները ստեղծված են: Եվ այս վիճակը ստեղծած վարչախումբը հանրությանը ուզում է համոզել, թե այլընտրանք չկա եւ եթե կա մեկը, որ ստեղծված վիճակում կարող է մի բան անել, դա հենց իրենք են:

Իսկ այս իշխանության օրոք անելու մեկ բան է մնում, որի մասին օրնիբուն խոսում են այս իշխանությունները՝ ստորագրել մի նոր կապիտուլյացիա եւ այն հանրությանը մատուցել որպես խաղաղության պայմանագիր: Դրա համար անհրաժեշտ է՝ նախ եւ առաջ տարանջատել Հայաստանի եւ Արցախի անվտանգության խնդիրները եւ ազատվել Արցախի հարցից: Փոխարինել ինքնորոշման իրավունքը համամարդկային ընդհանուր իրավունքներով, իսկ հակամարտությունը կարգավորելու միջազգային բանակցային ձեւաչափը փոխարինել Բաքու-Ստեփանակերտ միջազգային ինչ-որ անորոշ մեխանիզմներ ենթադրող շփումներով:

Ակնհայտ է, որ այսպիսի պայմաններով ձեռք բերված խաղաղություն կոչվածով Արցախը շատ արագ կհայաթափվի եւ կվերածվի Նախիջեւանի, բայց առանց որեւէ կարգավիճակի:

Իսկ Հայաստանի ապագայի հարցում այս իշխանությունները մեզ ուզում են համոզել , որ այլ լուծում չկա եւ հայ ժողովրդի ընտրությունը ըստ էության այլեւս վատի եւ վատթարագույնի միջեւ է, բնականաբար ոչ թե իրենց, այլ նախկինների պատճառով: Ըստ այդմ, վատթարագույնը պատերազմով ամեն ինչ կորցնելն է, իսկ վատը, որ մեր պարագայում լավագույնն է, բավարարել Ադրբեջանի պահանջները եւ պահպանել թեկուզեւ առանց սեփական ինքնիշխան պետություն ունենալու գոնե հայերի գոյությունը այն տարածքների վրա, որ հոժարակամ մեզ կտրամադրեն Անկարան եւ Բաքուն: Արդեն Բաքվից հայտնել են ոչ թե 29800 քառ.կմ-ի մասին, այլ միայն 29000-ի եւ սա եթե մենք ըստ Ալիեւի մեզ ճիշտ պահենք:

Եվ ահավասիկ, մեզ համոզում են, որ այս հեռանկարը այլընտրանք չունի:

Այո, չունի, եթե ազգովի թույլ տանք, որ խորացվեն այն ազգակործան խզումները, որոնք մասնատում են մեր ներուժը եւ օր օրի ցամաքեցնում մեր սեփական ուժի աղբյուրները: Դրանք հիմնականում երեքն են, որ առաջացել են բացառապես այս իշխանությունների գործունեության հետեւանքով.

Խզում Առաջին

Այս իշխանությունները իրենց քայլերով եւ մասնավորապես առաջնորդվելով 1991թվականի Ալմա-Աթայի հայտնի հռչակագրով առանց միաժամանակ վկայակոչելու Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից դրա վավերացման ժամանակ կատարած համապատասխան վերապահումը, աննախադեպ վնաս են հասցրել մեր ազգային-պետական շահերին եւ առաջին անգամը լինելով խզում են առաջացրել Հայաստանի եւ Արցախի պաշտոնական դիրքորոշումների միջեւ:

Սա իր հերթին խզումներ է արձանագրել Հայաստան-Արցախ – Սփյուռք եռամիասնության մեջ՝ արժեզրկել դրա նշանակությունն ու իմաստը եւ խափանել միասնական պայքարի հնարավորությունը:

Խզում Երկրորդ

Այսօր համաշխարհային մասշտաբներով ընթացող Ռուսաստան- Արեւմուտք առճակատումը թույլ տալով ուղղակի կամ անուղղակի կերպով ներթափանցել մեր տարածք՝ գործող իշխանությունները մեր երկիրը վեր են ածում աշխարհաքաղաքական կործանարար բախումների թատերաբեմի եւ ճակատագրական խզումներ առաջացնում Հայաստանի եւ մեր ռազմավարական դաշնակիցների միջեւ , ի դեպ՝ թե մեկ եւ թե մյուս ճամբարներում:

Խզում Երրորդ

Արցախի եւ ազգային այլ հարցերով խոստումներ տալով ժողովրդից ընտրությունների ժամանակ մանդատ ստանալ եւ դրան անհամապատասխան եւ հակառակ գործելը առաջացրել է իշխանություն- ժողովուրդ կապի խզում եւ բերել է լեգիտիմության կորստի:

Այսպիսի, ըստ էության տեկտոնական խզումները ինքնին բավարար են պետական եւ քաղաքական բնույթի կործանարար երկրաշարժեր առաջացնելու համար:

Եվ ուրեմն ինչ պետք է անել կանխելու համար այս կործանարար ընթացքը եւ դուրս բերելու մեր երկիրը այս ցուգցվանգային թվացող իրավիճակից:

Նախ եւ առաջ անհապաղ վերացնել վերոնշյալ խզումները եւ չստորագրել իր բնույթով կապիտուլյացիոն որեւէ փաստաթուղթ , որը կվտանգի Հայաստանի եւ Արցախի լինելությանը:

Իսկ եթե իշխանությունները հակաճառեն` թե մենք չստորագրելու տարբերակ անգամ չունենք , ապա դա ոչ այլ ինչ է, եթե ոչ խոստովանություն, որ գործ ունենք հենց կապիտույացիա կոչվող փաստի հետ:

Տեղին է հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող որեւէ անձի կողմից Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված ընթացակարգերի խախտումով ստորագրված քաղաքական կամ ռազմական բնույթ ունեցող որեւէ փաստաթուղթ առոչինչ է եւ քրեաիրավական հետապնդման հիմքեր է առաջացնում:

Հետեւաբար, քանի դեռ ուշ չէ անհրաժեշտ է անմիջապես կասեցնել այս ինքնակործանման գործընթացը: Դրա համար պետք է արմատապես փոխել երկրի կառավարման ներքին եւ արտաքին քաղաքականության ուղենիշերը եւ շարժվել դեպի համազգային ձեռքբերումների եւ շահերի պաշտպանությանն ուղղված ազգային պետական ուղեգծով:

Ըստ այդմ, կրկնեմ՝ նախ եւ առաջ անհապաղ վերացնել վերոնշյալ խզումները.

Ներազգային ճակատում`

վերականգնել եռամիասնությունն ու մեր հավքական ուժը եւ հրատապ կարգով լուծել երկրի պաշտպանության եւ անվտանգության խնդիրները:

Արտաքին ճակատում `

ապահովել մեր կենսական զիջումները բացառելուն ուղղված ռազմավարական գործընկերների համապատասխան զորակցությունը:

Ակնհայտ է, որ գործող իշխանությունները շարժվում են բոլորովին այլ ճանապարհով:

Հետեւաբար, երկրի մարտավարության մեջ այսպիսի շրջադարձ առաջացնել հնարավոր է միայն ձեւավորելով դա կատարելու ընդունակ նոր կառավարություն, քանի դեռ չենք անցել անշրջելիության բոլոր կետերը»: