ՔԿ-ն հոկտեմբերի սկզբին 200 հազար դրամի օղի, գինի է գնել
ՀՀ քննչական կոմիտեում նախընտրում են ինչպես բարձրակարգ օղիներ օգտագործել այնպես էլ՝ էժանագին: Armtimes.com-ը կոմիտեի այս տարի կատարած գնումների պայմանագրերի ուսումնասիրությամբ պարզել է, որ մեծ թվով խմիչք է գնվել, մեծ մասը՝ օղի:
Քննչական կոմիտեն հոկտեմբերի 6-ին «Արտէքսիմ» ՍՊԸ-ի հետ կնքել է խմիչքներ մատակարարելու պայմանագիր, որն արժեցել է 111 հազար դրամ: Կոմիտեն գնել է 10 հատ «Կարաս» տեսակի կարմիր, դառը 0.7 լիտր ծավալով գինի, 10 հատ «Արմենիա» տեսակի կարմիր, դառը 0.75 լիտր ծավալով գինի, 15 հատ «Ֆինսկի» տեսակի 0.7 լիտր ծավալով օղի եւ 1 շիշ 0.5 լիտր ծավալով «Բելուգա» տեսակի օղի: Վերջին խմիչքն ամենաթանկն է հայկական շուկայում:
Խմիչք ձեռքբերելու մեկ այլ պայմանագիր էլ կնքվել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերության հետ: Պայմանագրի գինը կազմել է մոտ 85 հազար դրամ: Գնվել է 15 հատ 0.25 լիտր ծավալով, կաշվե պատյանով «Արցախ» անունը կրող օղի:
Թե ինչ միջոցառման համար են կատարվել այս գնումները, պայմանագրերում նշված չեն: Հիշեցնենք սակայն, որ այս օրերին Երեւանում Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի նիստն էր, որին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Հայաստան էին ժամանել Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը եւ Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկեւիչը: Եթե ալկոհոլայի խմիչքների վերոնշյալ խմբաքանակն այս պատվիրակություններին հյուրասիրելու համար էր, ապա քանակը բոլորովին էլ զարմանալի չէ:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր