Շիրակի մարզի Արփի համայնքից այս տարի հինգ ընտանիք է հեռացել
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս տարի Շիրակի մարզի Արփի համայնքի կազմի մեջ մտնող Շաղիկ բնակավայրից 11 բնակիչ է հեռացել: 3 ընտանիքներն էլ Ռուսաստանի Դաշնություն են մեկնել: Համայնքի վարչական ղեկավար Արտակ Բադեյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ վերջին 2 տարիների համեմատ 2017 թվականին ավելի շատ են արտագաղթել:
«33 տնտեսությունից մնացել է միայն 27–ը»,– փաստեց Բադեյանը:
Այստեղ գյուղատնտեսության ճյուղերից միայն անասնապահությունն է զարգացած: Այն, սակայն, անասնապահներին եկամուտ չի բերում:
«Շրջանի ամենավերջին գյուղն է, առեւտրականները գալիս են էժան միսը տանում: Մարդկանց էժան գնով ձեռ չի տալիս միս ու կաթ վաճառելը, ստիպված սաղ գնում են: Մտածում են, եթե պետք է Ռուսաստան գնան փող աշխատեն՝ ուղարկեն ստեղ, միանգամից ընտանիքներին էլ հետն են տանում»,– ներկայացրեց Շաղիկի վարչական ղեկավարը:
Իսկ ի՞նչ է անում համայնքապետարանը գյուղացուն սեփական հողում պահելու համար:
«Ոչինչ»,– պարզ ու հստակ պատասխանեց Արտակ Բադեյանը:
Նրա խոսքով՝ համայնքը փոքր է, պայմանները միայն անասնապահության համար են նպաստավոր: Շաղիկում միայն երկու խոշոր ֆերմեր կա, մնացած տնտեսությունների ունեցած խոշոր եղջերավորների գլխաքանակը 5–ից չի գերազանցում: Բադեյանի տվյալներով՝ 2016–2017 թվականների ընթացքում 100 գլուխ անասուն է պակասել: 750–ի փոխարեն հիմա 600 գլուխ կա:
«Փոքր, կտրված գյուղ է, ով կարող է ստեղ բիզնես դնել»,– նշեց Բադեյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր