Ջերմուկի քաղաքապետը վայր կդնի «մանդատը». Ով «կընտրվի» քաղաքապետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ 2018-ին Ջերմուկում արտահերթ ընտրություններ տեղի ունենան: Վերջին ընտրությունները 20 մլն․ դոլարի ներդրում «սպասող» Ջերմուկում եղել են անցած հոկտեմբերին, երբ համայնքը նաեւ խոշորացվեց:
Մեր աղբյուրների տեղեկացմամբ` Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը վայր կդնի իր «մանդատը», եւ քաղաքապետ «կընտրվի» Վահագն Արսենյանը` ԱԺ պատգամավոր, Վայոց Ձորում «ասող» Աշոտ Արսենյանի որդին:
Որպեսզի Սերժ Սարգսյանի խոստացած 20 մլն ներդրումն «ապահով» ձեռքերո՞ւմ լինի՝ հարցրինք ՀՀԿ-ական մեր աղբյուրին։ «Վարդան Հովհաննիսյանն էլ պակաս «ապահով ձեռք» չէ, մի մոռացեք, որ նրան երկու սազիվ քաղաքապետ է դարձրել հենց Արսենյանը»:
Ի՞նչ կապ ունի, Արսենյանը ժամանակին Վայոց Ձորի մարզպետ դարձրեց Էդգար Ղազարյանին, հետո իրար տեսնելիս բարեւ չէին տալիս: «Ա՛յ, էստեղ դու սխալվեցիր. իրենց հարաբերությունները հիմա շատ փայլուն են։ Ամռանն Էդգարը Լեհաստանում խաչքար էր բացել, հրավիրել էր նաեւ Արսենյանին, նա էլ գնացել էր»:
Ի դեպ, մեր հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է արտահերթ ընտրություններ Ջերմուկում, գործող քաղաքապետ Վ. Հովհաննիսյանը չպատասխանեց, ասաց․ «Ներդրումների մասով շվեյցարական կողմի հետ բանակցությունների մեջ եմ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամով
Մեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքը