Մալաթիա համայնքում դեղատների բիզնեսում կատաղի պայքար է ընթանում
«Առավոտ» թերթը գրում է. «Դեղատների բիզնեսում կատաղի պայքար է գնում. Մալաթիա համայնքում, ինչպես բնակիչներն են ասում՝ Բանգլադեշում Անդրանիկի փողոցի վրա ընդամենը 150-200 մետրի վրա 12 դեղատուն է գործում:
Այստեղ որոշ դեղատների միջեւ ընկած տարածությունը հազիվ 30 կամ 50 մետր է:
Կարելի է ենթադրել, որ Բանգլադեշի բնակիչները վատառողջ են ու դեղերի մեծ պահանջարկ կա, որ կողք կողքի այսքան դեղատներ կա:
Դեղերի բիզնեսով զբաղվող մեր աղբյուրը բացահայտեց գաղտնիքը. դեղատան բիզնեսով զբաղվողները, հիմնականում մեծ փողեր ունեցողները իրենց մրցակիցներին «ճանապարհից մաքրելու» համար մրցակից դեղատան հենց «քթի տակ» կրկին դեղատուն են բացում, եւ եթե անգամ վնասով են աշխատում, դա հետագա շահույթի համար է:
Մրցակցին վերացնելու համար դեղատան բիզնեսով զբաղվողները վաղուց գործող դեղատան տարածքը գնում են 4-5 անգամ թանկ գներով, որպեսզի մրցակցին տարածքից հանեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամով
Մեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքը
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը