Արագածոտնի մարզի 2 դպրոցների տնօրենների կատարած չարաշահումների փաստով քրգործեր են հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ստացվել են Մուղնու Մ.Աշճյանի անվան և Լուսակն համայնքի հիմնական դպրոցների տնօրենների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ Աշտարակ քաղաքի «Մուղնու Մ.Աշճյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը 2015թ. սեպտեմբերի 3-ին որպես նշված դպրոցի պահակ է ձևակերպել իր բարեկամուհուն։ Վերջինս աշխատանքի չի ներկայացել, սակայն նրա անվամբ հաշվարկվել և դուրս է գրվել աշխատավարձ, որը յուրացվել է:
Դեպքի առթիվ 2017թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և ուղարկվել Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ ՀԿԳ ավագ քննիչը քրեական գործը վարույթ է ընդունել, և իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ստացված մեկ այլ քրեական գործի նյութերի համաձայնէ՝ Լուսակն համայնքի հիմնական դպրոցի տնօրենը՝ նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտի՝ 2017թ. փետրվարից ՀՀ-ից բացակայելու, փաստացի կրթություն չստանալու և ավարտական քննություններին չմասնակցելու պայմաններում ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ է մտցրել հիմնական կրթության վկայականների բաշխման մատյանում, ավարտական քննական արձանագրություններում և դասամատյաններում: Դրանց հիման վրա տնօրենն աշակերտի անվամբ կազմել և հանձնել է հիմնական կրթության կեղծ վկայական: Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տնօրենին օգնել և օժանդակել են նույն դպրոցի ուսուցիչները:
Դեպքի առթիվ 2017թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով:
Նշված քրեական գործը ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ստացվել է հոկտեմբերի 13-ին և ընդունվել վարույթ։ Քննություն է տարվում՝ ապահովելու բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումը։


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամով
Մեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքը
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը