Գերմանացի պատգամավորը Բաքվից 15 հազար եվրո է ստացել
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, իշխող Քրիստոնեա–դեմոկրատական միության անդամ Կարին Շթրենցը Ադրբեջանից 15 հազար եվրո գումար է ստացել միջանկյալ ընկերությունների եւ Գերմանիայում Քրիստոնեա–սոցիալական միության նախկին պետքարտուղար Էդուարդ Լինթների հետ կապված լոբբիստական ընկերությունների միջոցով։ Գումարի դիմաց պատգամավորը միշտ աչքի է ընկել Բաքվի ռեժիմի նկատմամաբ իր լոյալ դիրքորոշմամբ, հաղորդում է Գերմանիայի առաջին հեռուստաալիքը։
REPORT MAINZ պարբերականի բացահայտումներից հետո պատգամավորը ստիպված այդ վճարումները հայտարարագրել էր, սակայն, միեւնույնն է, հրաժարվել էր բացատրել, թե որտեղից է ստացել այդ գումարները։ Պարբերականը ենթադրում է, որ Շթրենցը կեղծ շահերի բախման հայտարարագիր է ներկայացրել Եվրոպայի խորհրդին։ «Մինչ Եվրոպայի խորհրդի անդամները, ինչպես օրինակ, բելգիացի Ալան Դեստեքսը Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալից հետո հրաժարական տվեց, Կարին Շթրենցը նախկինի պես մնում է իր պաշտոնում։ Կարծես թե իշխող ՔԴՄ կուսակցությունն ուզում է սպասել, մինչեւ միջադեպն ինքնըստինքյան հանգուցալուծում ստանա»,– հայտնում է հեռուստաալիքը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր