Կարագի գներն այս տարվա ընթացքում բարձրացել են մոտ 35 տոկոսով
Կարագի գներն այս տարվա ընթացքում բարձրացել են մոտ 35 տոկոսով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի Արտակ Շաբոյանը:
Նրա խոսքով, գնագոյացման վրա ազդում են բազմաթիվ գործոններ եւ տնտեսվարողների հակամրցակցային գործողությունները կարող են այդ գործոններից ընդամենը մեկը լինել:
Շաբոյանը տեղեկացրեց, որ իրենց ուշադրության կենտրոնում են այն շուկաները, որտեղ կա կենտրոնացվածության բարձր աստիճան, կան խոշոր ընկերություններ, որոնք հնարավոր է, օգտվեն իրենց մրցակցային առավելությունից:
Մասնավորապես, ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է կատարել կարագի շուկայում. «Կարագի գներն այս տարեսկզբից մինչև հիմա բարձրացել են շուրջ 35 տոկոսով, այնուհանդերձ այդ բարձրացումն ավելի վաղ էր սկսվել՝ անցած տարվա սեպտեմբերից: Եթե անցած տարվա սեպտեմբերից դիտարկենք, ապա կարագի գները բարձրացել են 53 տոկոսով»:
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է կարագի ոլորտում խոշոր ընկերության՝ «Ալեքս գրիգ»-ի ձեռքբերման փաստաթղթերը. «Համաձայն մեր ուսումնասիրությունների, ձեռքբերման փաստաթղթերով կարագի գները շուրջ 87 տոկոսով են թանկացել»:
Շաբոյանի փոխանցմամբ, միջազգային շուկայում գներն անցած տարվա մայիսից բարձրացել են 126 տոկոսով, իսկ մեզ մոտ միայն 35 տոկոսով:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր