Արտակարգ դեպք՝ Վայոց Ձորի մարզում. մի խումբ քաղաքացիների վիճաբանությունն ավարտվել է կրակոցով
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության Եղեգնաձորի քնչնական բաժնում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 14-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վիճաբանության-ծեծկռտուքի և հնչած կրակոցի փաստով։
Այդ օրը, ժամը 22։30-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ «Սիսական» ռեստորանային համալիրի դիմացի ավտոկայանատեղիում, վիճաբանություն է տեղի ունեցել Եղեգիս գյուղի բնակիչ՝ 36-ամյա Արա Խաչատրյանի, Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ՝ 37-ամյա Կարեն Հարությունյանի, 55-ամյա Հրահատ Օհանյանի, 39-մյա Արմեն Ղազարյանի միջև։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանությանը այնուհետև միացել է Եղեգիս գյուղի բնակիչ՝ 26-ամյա Տիրիթ Հարությունյանը, ով վիճաբանության ժամանակ իր մոտ եղած «ՄՑ-21-12» տիպի 12 տրամաչափի 1 փողանի ողորկափող որսորդական հրացանով օդ է կրակել։
Այդ պահին այնտեղ է եղել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչ, Ոստիկանության ավագ լեյտենանտ, Եղեգիս գյուղի բնակիչ, 30-ամյա Արմեն Սարգսյանը, ով կարողացել է Տ. Հարությունյանի ձեռքից խլել հրացանը և նրան հեռացնել վիճաբանության վայրից։
Հրացանն առգրավված է և նշանակվել է փորձաքննություն։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր