Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը Ղարիբաբադին հերքել է Դոհայի բանակցությունների մասին լուրերը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին Շրջակա միջավայրի նախարարը Սեուլում կմասնակցի SOI Global Dialogue-ին Ավստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտին Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները Իրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետ Մասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը Ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը

Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերըՂարիբաբադին հերքել է Դոհայի բանակցությունների մասին լուրերըՍաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է ՊեկինՇրջակա միջավայրի նախարարը Սեուլում կմասնակցի SOI Global Dialogue-ինԱվստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտինԿացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքներըԻրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետՄասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչըԾանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԷկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերըԵրևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունըՌուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրելՍա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. ՌոնալդինյոՀայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է ԻռլանդիայինՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալԹուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանըԱԱ-2026․ Կանադան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Աֆրիկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչՀրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումըԵրիտասարդության միջազգային օրը Կապանում. ինչպիսի միջոցառումներ են նախընտրում երիտասարդները․ առցանց հարցումԱնցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվելԻրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. AxiosԼոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինիYandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավարՍահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներըԱրարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվինՆոր բացահայտումներ ԱմբերդումԱրարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՎառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթություններըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵրևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դիՄիջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումինԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՊակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհերԵրևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. ԱվինյանԳերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվելՀայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարարԿարևոր ծրագիր է Թբիլիսյան խճուղի-Եղվարդ միացումը՝ երկու կամուրջներով և ճանապարհով Կորեայի ձորով. քաղաքապետՄոսկվան պատրաստ է շարունակել քննարկումները. նոր ազդակներ ՎաշինգտոնինԼուծումն այն է, որ հանրային տրանսպորտը պետք է ավելի լավ աշխատիԱսֆալտը պետք է իդեալական հարթության ու որակի լինի. քաղաքապետԼուկաշենկոն ժամանել է ՊեկինՓրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դինԿանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը․ ՄԻՊ
Գիտություն

Ինչո՞վ է վտանգավոր վիտամին D-ի պակասն օրգանիզմում

Վիտամին D-ն կարեւոր դեր է կատարում մարդու օրգանիզմում, իսկ դրա պակասը կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների։ NEWS.am Medicine-ի հետ զրույցում նեւրոպաթոլոգ Անուշ Գասպարյանը պատմել է այն մասին, թե օրգանիզմի ո՛ր ֆունկցիաներն է օգնում կարգավորել այդ վիտամինը, ինչու է դրա պակասը վտանգավոր ու ինչ ախտանիշներով այն կարող է դրսեւորվել։

Վիտամին D-ն, մասնագետի խոսքով, մասնակցում է ամբողջ օրգանիզմի նյութափոխանակման պրոցեսներին, այն կանոնակարգում է կալցիումի ու ֆոսֆորի նման հանքանյութերի յուրացմանը, արյան մեջ դրանց պարունակության մակարդակն ու մուտքը ոսկրային հյուսվածք ու ատամներ։ Նաեւ այն մեծ դեր է կատարում շատ հորմոնների արտադրության պրոցեսում (դրա համար էլ այն կարեւոր է նաեւ մարդու վերարտադրողական համակարգի համար), նյարդային համակարգի աշխատանքի կարգավորման ու քնի համար։

Ավելին՝ մի շարք հետազոտություններ ցույց են տվել այդ վիտամինի զգալի դերը ինսուլտների, ցրված սկլերոզի, Ալցհեյմերի հիվանդության, օսթեոպորոզի, սրտանոթային ու ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելման հարցում։

Այդ վիտամինի պակասը, համապատասխանաբար, կարող է ազդել օրգանիզմի բոլոր ֆունկցիաների վրա ու լուրջ հետեւանքներ ունենալ, որոնք կարող են հանգեցնել ոսկորների դեֆորմացիայի, կոտրվածքների, օսթեոմալյացիայի ու օսթեոպորոզի՝ մեծահասակների մոտ ու ռախիտի՝ երեխաների մոտ։ Վիտամին D-ի պակասը կարող է նաեւ կապակցված լինել մի շարք այլ հիվանդությունների զարգացման բարձր հավանականության, նաեւ քնի խանգարումների ու նյարդային համակարգի հետ կապված խնդիրների հետ։

Ինչպե՞ս է դրսեւորվում վիտամին D-ի պակասը

Վիտամին D-ի պակասի ախտանիշները կարող են լինել բարձր քրտնարտադրությունը, նյարդայնացած վիճակը, քնի խանգարումները, հորմոնալ որոշ տեղաշարժեր։ Բժշկական գրականության մեջ նկարագրված են նման ախտանշաններ՝ ախորժակի կորուստ ու քաշի անսպասելի նվազում, տեսողության վատացում, այրոց բերանի մեջ ու կոկորդում, հոդացավեր, մկանային ջղաձգություններ, ընդհանուր թուլություն։ Երեխաների մոտ վիտամինի պակասը կարող է դրսեւորվել ատամների ձեւավորման ուշացումով, ոսկրային դեֆորմացիանորով։

Ինչո՞ւ է առաջանում վիտամին D-ի պակաս

Բոլորս էլ հաստատ լսել ենք այն մասին, որ վիտամին D-ն արտադրվում է մաշկի տակ արի ճառագայթների ազդեցության տակ։ Հայաստանում տարվա ընթացքում արեւային օրերը շատ են, այդ դեպքում ինչո՞ւ է նույնիսկ այստեղ վիտամին D-ի պակասն այդքան տարածված։

Անուշ Գասպարյանը բացատրեց, որ ժամանակակից քաղաքներում աղտոտված օդը խոչընդոտում է ուլտրամանուշակագույնի բավարար քանակության ներթափանցմանը, որպեսզի մաշկի տակ վիտամին D-ի արտադրման մեխանիզմը ճիշտ աշխատի։ Բացի այդ՝ մարդկանց մեծ մասն այսօր ցերեկն անցկացնում է գրասենյակներում ու քիչ է լինում արեւի տակ։ Իսկ այդ վիտամինի բավարար քանակություն ստանալու համար առողջ մարդը, որը չունի դրա պակասը, պետք է արեւի տակ անցկացնի օրական առնվազն 20 րոպե՝ ընդ որում առանց հագուստի։

Նշենք, որ վիտամին D-ն փոքր քանակություններով պարունակվում է նաեւ որոշ մթերքներում՝ այդ թվում հավկիթի դեղնուցում, ձկան յուղոտ տեսակներում, տավարի ու խոզի լյարդում ու կաթնամթերքում։

Վիտամին D-ի ու օրգանիզմում դրա դերի մասին զեկույցով Անուշ Գասպարյանը ելույթ է ունեցել Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի համաժողովի ընթացքում, որը անցել է հոկտեմբերի 13-15-ը Ծաղկաձորում։ Համաժողովում ոչ միայն գիտական զեկույցներ են ներկայացվել, այլեւ եղել են ոչ ֆորմալ շփումներ տարբեր մասնագիտացումների բժիշկների միջեւ, փորձի փոխանակություն ու վարպետության դասընթացներ, որոնք անցկացրել են անվանի մասնագետները։