Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմն արդեն 1 մլն 432.000 դրամ ծախսել է շենքի ամանորյա տոնական ձևավորման համար
«Ժողովուրդը» գրում է. «Մոտ երկուսուկես ամիս կա Ամանորին, բայց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմը թաղապետարանի շենքը զարդարելու համար գնումներ է արել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ թաղապետարանը 1 մլն 432 հազար դրամ ծախսել է շենքի ամանորյա տոնական ձևավորման համար: Այս նպատակով Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերի 27-ին պայմանագիր է կնքել «Պրեստիժ Լենդ» ընկերության հետ: Ի դեպ, թաղապետարանը պահանջել է, որ տոնի շրջանակներում վարչական շենքի ճակատային մասը զարդարվի լուսարձակող ձյունիկներով և գունավոր լուսաշղթաներով: Իսկ առաջին հարկում նախատեսել են տեղադրել 2 մետրանոց եղևնի: Նաև տոնական խաղալիք ձմեռ պապ, եղևնի տեղադրվելու են նաև վարչական շրջանի մի քանի փողոցներում: Փաստորեն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արթուր Ստեփանյանը թաղապետի իր աշխատանքը սկսել է ամանորյա տոնական ձևավորումով»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր