Կոնվերս բանկից գողությունը կատարվել է ՊՆ համարանիշներով ավտոմեքենայով. ուշագրավ մանրամասներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոնվերսբանկից» կատարված կողոպուտի գործով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է՝ ձերբակալվածներից Աշոտ Մանուկյանը կասկածվում է նաեւ Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող ՊՆ Ն զորամասերից մեկի սպային պատկանող ավտոմեքենայի ՊՆ 01 28 Մ պետհամարանիշը գողանալու մեջ:
ՊՆ պետհամարանիշը նրան հարկավոր է եղել անարգել երթեւեկելու համար: Բանն այն է, որ ճանապարհային ոստիկանները ՊՆ պետհամարանիշով մեքենաներին չեն կանգնեցնում եւ չեն ստուգում. այդ իրավունքը տրված է ռազմական ոստիկանությանը:
Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ հենց այդ պատճառով էլ ՊՆ-ից արդեն որերորդ անգամն է՝ պետհամարանիշներ են գողանում, եւ դրանք հայտնաբերվում են հանցագործությունները բացահայտելու ընթացքում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր