Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. նախկին պատգամավորին պատկանող գազաբալոններով բեռնատարը հայտնվել է ձորում
Հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհի Բաղրամյանի վարչական տարածքում ЗИЛ 130 մակնիշի 12 ՕՕ 510 համարանիշի գազաբալոններով բարձված ավտոմեքենան, դեռևս անհայտ պայմաններում, հայտնվել է ձորակում և գազի ուժեղ արտահոսք է սկսվել:
Ոստիկաններն ու փրկարարները նշված հատվածում հսկողություն են կատարում, որպեսզի քաղաքացիները չմոտենան ձորում հայտնված ավտոմեքենայի մոտ, քանի որ գազաբալոններից ուժեղ գազ է դուրս գալիս և տարածքում գազի հոտ է տարածվել:
Փրկարարները պետք է սպասեն այնքան ժամանակ, մինչև բոլոր գազաբալոնները դատարկվեն, որ հետո միայն կարողանան ավտոմեքենան անվտանգ դուրս բերել երթևեկելի գոտի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Մուսալեռ» ռեստորանային համալիրի սեփականատեր Հրանտ Դավթյանին:
Թե ինչն է եղել մեքենայի՝ ձորում հայտնվելու պատճառը՝ դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Դեպքի վայր ժամանած մասնագետներն ասում էին. «Երջանիկ պատահականություն է, որ պայթյուն տեղի չի ունեցել, հակառակ դեպքում՝ պայթյունն իր հետևանքները կթողներ շրջակա միջավայրին ու բնակչությանը»:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր