Դատարանը մերժեց Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը
Ընդդիմադիր գործիչ, զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով անցյալ տարվա հուլիսից ազատազրկված Անդրիաս Ղուկասյանը կշարունակի մնալ ճաղերի հետևում։ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր մերժեց Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը։
Ղուկասյանն ու իր պաշտպան Կարեն Մեժլումյանը դատավորին այսօր նաև ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին, հարցն այժմ քննվում է խորհրդակցական սենյակում։
Միջնորդության ընթացքում Մեժլումյանը նշեց, որ դատավորը մի քանի նիստերի ընթացքում ցույց է տվել իր կողմնակալությունը, իսկ Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, որ իշխանական վերնախավը ճնշում է բանեցնում դատարանի նկատմամբ, և որ այս միջնորդությունը ուղերձ է նախ և առաջ Սերժ Սարգսյանին։
Միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի մի քանի ժամից: Նախատեսված է, որ այսօր դատարանը նաև կհարցաքննի գործով անցնող վկա ոստիկաններին։
Աղբյուրը՝ Ազատություն


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր