10 օրվա ընթացքում 5 անգամ թալանել են «Իզի Փեյ» ՍՊԸ-ի վճարահաշվարկային տերմինալի պահոցները՝ տանելով խոշոր չափի գումար
Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, հերթական անգամ թալանվել են «Իզի Փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարահաշվարկային տերմինալները։
Ժամը 06։00-ից 12։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Գարեգին Նժդեգի թփողոցի թիվ 26/5 հասցեում գտնվող նշված տերմինալից կատարել են գողություն՝ իրենց հետ տանելով այնտեղ եղած խոշոր չափի գումար։
Նույն օրը նմանատիպ եղանակով գողություն է կատարվել Էրեբունի փողոցի թիվ 29 հացեում գտնվող նշված ընկերության վճարահաշվարկային տերմինալից։ Անհայտ անձը կամ անձինք, կոտրելով տերմինալը, այնտեղից նույնպս գողացել են խոշոր չափի գումար։
Սա արդեն վերջին 10 օրվա կտրվածքով 5-րդ դեպքն է, երբ անհայտ անձը կամ անձինք կոտրելու միջոցով թալանում են «Իզի Փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարահաշվարկային տերմինալի դրամապահոցները։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր