Երևանում բնակարանների միջին գինը 10 տարում նվազել է 43 %-ով
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին կիսամյակում Երևանում անշարժ գույքի գինը հասել է իր տասնամյա նվազագույնին: Բնակարանները այսքան էժան չեն եղել նույնիսկ 2008-2009 թթ. ճգնաժամից հետո, երբ բնակչության գնողունակությունը կտրուկ նվազեց:
Հաշվարկների պարզության համար վերցրել ենք Երևանի Շենգավիթ համայնքում բազմաբնակարան շենքերի բնակարանների մեկ քառակուսի մետրի գինը, որը անցած 10 տարիներին արձանագրել է ՀՀ պետական կադաստրի կոմիտեն: Շենգավիթ համայնքում բնակարանների գինը Երևանի բոլոր համայնքներում արձանագրված գների միջինին շատ մոտ է: Մեկ քմ-ի ամենաբարձր միջին գինն անցած տարիների ընթացքում արձանագրվել է 2008 թվականի առաջին կիսամյակում՝ մեկ քմ-ի գինը կազմել է 892 դոլար: Այս տարվա առաջին կիսամյակում մեկ քմ-ի գինը կազմել է ընդամենը 510 դոլար: Փաստորեն 2008 թվականի համեմատ բնակարանները Հայաստանում էժանացել են մոտ 43 տոկոսով:
Բայց պետք է նկատել, որ որոշակի ժամանակահատվածներում բնակարանների գները եղել են, պատկերավոր ասած՝ «կեղծ»: Օրինակ, 2009 թվականին, երբ համաշխարհային ճգնաժամը հարվածեց ՀՀ տնտեսությանը և Հայաստանում պաշտոնապես գրանցվեց մոտ 15 տոկոս տնտեսական անկում, բնակարանները փոքր-ինչ էժանացան 892 դոլարից հասնելով 712 դոլարի: Եթե 2008 թվականին կադաստրում գրանցվել էր 8642 գործարք, ապա 2009 թվականին գործարքների թիվը գահավիժել է ավելի քան 33 տոկոսով՝ հասնելով 5752-ի: Այսինքն՝ բնակարանների գինը իներցիայի հետևանքով քիչ է էժանացել, ինչն էլ բերել է պահանջարկի կտրուկ նվազմանը: Դա բերել է նրան, որ 2010 թվականին բնակարաններն ավելի են էժանացել՝ մեկ քմ-ի գինը դարձել է 664 դոլար, ու դա հանգեցրել է պահանջարկի որոշակի վերականգնման գործարքների թիվն աճել է մինչև 7733-ի: 2011-ին բնակարաններն ավելի են էժանացել. 627 դոլար, ու դրա շնորհիվ բնակարաններն ավելի ակտիվ են գնել ու վաճառել՝ գործարքների թիվը հասել է 8480-ի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր