Վիճաբանություն Երեւանի կենտրոնում. Բժշկական համալսարանի վարչության պետը տեղափոխվել է հիվանդանոց
Երեւանի կենտրոնում, հոկտեմբերի 16-ին, վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետեւանքով մի քաղաքացի կոտրվածք է ստացել. Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց բուժօգնության է դիմել 57-ամյա Սամվել Բ.-ն։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջինս հիվանդանոց է ընդունվել «կոնքի կոտրվածք՝ հարցականով, աջ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ։
Նա հրաժարվել է կատարվածի մասին տեղեկություններ տալ ոստիկաններին։ Աղբյուրը հայտնում է, որ ոստիկանությունն ունի օպերատիվ տեղեկություններ, որ նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում Աբովյան փողոցի 48 հասցեի մոտ Երեւանի պետական բժշկական համալսարանի դիմաց, անհայտ անձը վիճաբանել է Սամվել Բ.-ի հետ, հարվածել նրան, ինչի հետեւանքով վերջինը կորցրել է հավասարակշռությունը եւ վայր ընկել։
Սամվել Բ.-ն աշխատում է Երեւանի պետական բժշկական համալսարանում՝ որպես վարչության պետ։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր