ՀՀԿ-ն հետ է քաշել գործարարների «բատալիոնը» եւ տեղն ուղարկել մեկհոգանոց «մատյան գունդ»
«Իրատես» թերթը գրում է. «Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Դոնթի բանաձեւով ԲՀԿ-ին հասած ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովում: Տեւական «դեբատներից» եւ «բոչկագլորումներից» հետո ՀՀԿ-ն հետ է քաշել գործարարների «բատալիոնը»` Արայիկ Գրիգորյան, Արկադի Համբարձումյան, Արտակ Սարգսյան եռյակով, եւ այնտեղ ուղարկել մեկհոգանոց «մատյան գունդ», ի դեմս ՀՀԿ-ական երիտակտիվիստ, Տիգրան Սարգսյանի երբեմնի խորհրդական Միհրան Հակոբյանի, որն աչքի է ընկնում ոչ միայն Արեւմուտք-Յուրոփի նկատմամբ առանձնապես ոչ մեծ սիրով (հիշենք` ՊՊԾ-ի գրավմանն առնչվող ֆեյսբուքյան ստատուսների համար ԱՄՆ-ի դեսպանատունը վիզա չէր տվել վերջինիս` ԱՄՆ-ի ընտրություններին որպես դիտորդ մասնակցելու, սակայն նախագահականը պնդել էր), այլեւ իր ընդգծված ազգայնական-արմատական հայացքներով:
Ի դեպ, վերջինս ընդգրկված էր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում. սեփականաշնորհման օրենքի ընդունման համար ՀՀԿ-ին այդ հանձնաժողովում ձայները չեն հերիքել, եւ նրան այդ ժամանակ «ստիպված» են եղել ուղարկել տնտեսական հանձնաժողով։ «Հիմա Միհրանը «քյալլա կտա» էդ հանձնաժողովում, ի միջի այլոց, ինքն ավելի լավ է խոսում անգլերեն, քան նույն էդ հանձնաժողովի նախագահը, ու կասի` ինչն ինչից հետո է»,- ասաց ՀՀԿ մեր աղբյուրը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր