Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան Ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունեն Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքը Ապատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասին Մահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա

Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ ՆազարյանՍտոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունենՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքըԱպատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասինՄահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ ՊետերբուրգումՄենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայիցՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետԱլյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. ՌուբիոVolkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելուԱկնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. ԶախարովաՀայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ումԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջանՎրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետԿոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԿասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկըՄեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըՀայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում«Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայումԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքըՆպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն էՄեյվեզեր ընդդեմ ԹայսոնիՄոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ ՊեսկովՈւրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և ԱդրբեջանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՀորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՀաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարներըՀունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համարՔննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքներըԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշումՀուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունըԲասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում էՇրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցումՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռըՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններովԴատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
Թոփ-լուրեր

Ինչո՞ւ է աղքատ հայաստանցին լռում, երբեմն էլ միամիտ հարցնում՝ իսկ ե՞րբ է լինելու նախագահի ընտրությունը

Ներքաղաքական զարգացումների, առաջիկա թանկացումների և ապստամբելու կոչերի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ Գեղամ Նազարյանի հետ: Նրա խոսքերով՝ ոտքի են ելնում արժանապատվության, պատասխանատվության գիտակցում ունեցող մարդիկ: Նազարյանը հարցադրում է. «Ինչպե՞ս կարող են ոտքի կանգնել տասը հազար դրամով իրենց ձայնը ծախողները, այն տղամարդիկ, ովքեր թույլ են տվել, որ իրենց կանանց ղեկավարները նրանց գրանցումից հանեն, տեղափոխեն այլ բնակավայր քվեարկելու, կամ նրանք, ովքեր սարսափում են բողոքել անգամ համատիրության ղեկավարի մոտ և նրան տեսնելով՝ սկսում են քծնել:

Լուծումը նոր գաղափարներն ու նոր մոտեցումներն են: Լուծումը նոր հասարակությունն է, որտեղ կստեղծվեն աշխատողների շահերի պաշտպանության համակարգեր: Այլ կերպ ասած, կլինեն իրական արհմիություններ»:

Հարցազրույցն ամբողջական՝ ստորև:

-Պարոն Նազարյան, 2017-ի ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ-ականները սկսել են պարբերաբար հայտարարել, որ իրենք բացարձակ մեծամասնություն են կազմում խորհրդարանում, որ իրենք են ստացել ժողովրդի վստահության քվեն, հետևաբար, բոլոր հարցերով իրենք են որոշումներ կայացնելու: Երբեք ՀՀԿ-ականներն այսքան վստահ և հաճախ չէին կրկնել, որ կարճ ասած՝ ինչ ուզեն, անելու են: Ինչո՞վ է պայմանավորված այդ վստահությունը, գուցե պայմանավորված է այն հանգամանքով, որ այս անգամ հետընտրական զարգացումներ չեղա՞ն…

-Հետընտրական զարգացումներն այս պարագայում չնչին, շատ չնչին ազդեցություն ունեն: ՀՀԿ-ի վստահությունը բխում է խորհրդարանում ունեցած բացարձակ մեծամասնությունից և քաղաքական դաշտի ամայացումից: ՀՀԿ-ն այսօր ընդդիմախոս ուժ չի տեսնում: Հենց այստեղից էլ բխում է ՀՀԿ-ի ինքնավստահությունը, որը նրա տարբեր ներկայացուցիչների մոտ առաջացնում է ցինիզմի դրսևորումներով պահվածք: Հիշենք Երևանի ավագանիի վերջին նիստում ոմանց պահվածքը: Սա այն մթնոլորտի ուղղակի հետևանքն է, երբ երկրի քաղաքական կյանքում հակակշիռներ չեն լինում։ Սրանք առաջին ծաղիկներն են, ավելի վտանգավոր զարգացումները, վախենամ թե, առջևում են։

Այս ամենում մեղավորը միայն ՀՀԿ-ն չէ: Մեղավորը նրանք էին, ովքեր բերանները բաց և մեծագույն հրճվանքով ընտրակաշառք էին վերցնում, մեղավորը նրանք էին, ովքեր չէին բռնում ընտրակաշառք բաժանողների ձեռքը: Մեղավորը նրանք են, ովքեր հրճվանքով ողջունում էին այս ընտրական համակարգը՝ ռեյտինգային կոչվող ընտրակարգով։

Այս ամենի արդյունքում ունենք մի վիճակ, որտեղ որպես այդպիսին գոյություն չունի ոչ միայն քաղաքական դաշտ, այլ նաև հասարակություն: Իսկ որտեղ չկա հասարակություն և քաղաքական դաշտ, այնտեղ կառավարող ուժը սկսում է դեգրադացվել: Ումի՞ց քաշվեն կամ ամաչեն նախարարները, թաղապետերը, մարզպետերը, գյուղապետերը, անգամ ավագանու անդամ հանրապետականները:

-Սերժ Սարգսյանին վարչապետության աթոռը սահուն փոխանցելու համար ևս իշխող կուսակցության ներկայացուցիչները բազմաթիվ հայտարարություններ արեցին՝ նման բովանդակությամբ, որ անփոխարինելի է, չկա ավելի փորձառու քաղաքական գործիչ և այլն: Անգամ նշեցին, որ որևէ ընդվզում չի լինի, եթե Սերժ Սարգսյանը զբաղեցնի ՀՀ վարչապետի պաշտոնը: Ձեր կարծիքն այս հայտարարությունների վարաբերյալ: Կստացվի՞ Սերժ Սարգսյանին անցնցում զբաղեցնել այդ պաշտոնը և շարունակել պաշտոնավարումը:

-Հարցն ունի մի քանի հարթություն։ Նախ՝ երբ գոյություն չունի առողջ հասարակություն, ապա քծնողների պակաս երբեք ու երբեք չի զգացվի: Հիմա էլ մենք ականատեսն ենք այդ, մեղմ ասած, ամոթալի երևույթին: Սերժ Սարգսյանին քծնում են ու քծնում՝ հետապնդելով նեղ անձնական նպատակներ։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալուն, ապա, ուզենք թե չուզենք, դա արդեն ՀՀԿ-ի ներքին հարցն է: Նրանք ունեն մեծամասնություն, և նրանք են որոշելու երկրի ղեկավարի հարցը:

Եվ վերջապես կա երրորդ հարթությունը՝ ամեն դեպքում Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է «երրորդ ժամկետի» նախադեպը։ Սա նոր իրականություն է, և թե ինչ գործընթացներ կլինեն, ես այսօր դժվարանում եմ ասել։

Մի դիտարկում ևս. երբ խորհրդարանական ընտրություններից առաջ որոշ ուժեր փորձում էին մարդկանց հասկացնել, որ այս ընտրությունները հավասարազոր են նախագահականին, նրանց ձայնը խլացվեց համատարած ընտրակաշառքային տենդի մեջ: Այսօր տարբեր խավերի, շերտերի ներկայացուցիչներ ինձ հաճախ տալիս են նույն հարցը՝ իսկ ե՞րբ է լինելու նախագահի ընտրությունը: Շատ շատերը չգիտեն, որ նախագահական ուղղակի ընտրություններ այլևս չեն լինելու, և որ ապրիլին ԱԺ-ն է ընտրելու երկրի փաստացի ղեկավարին։ Շոկը լինելու է այդ ժամանակ։

-Ժիրայր Սեֆիլյանը հասցեական դիմում հղեց հասարակական և քաղաքական գործիչներին, որով կոչ էր արվում վերջ տալ ինքնախաբեությանը և ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր օրակարգով ստեղծել Ազգային դիմադրության ճակատ: Կոչ էր արվում նաև ժողովրդին առաջնորդել ապստամբության: Իրատեսական համարո՞ւմ եք, որ կհաջողվի նախ այս մարդկանց մի կողմ դնել տարաձայնություններ, ամբիցիաներ և հետո ինչ-որ բան անել ժողովրդին համախմբելու ուղղությամբ:

-Անկախ նրանից, թե ինչպես եմ վերաբերվում Սեֆիլյանին և նրա ցուցակում նշված մարդկանց, համոզված եմ, որ առնվազն ճիշտ չէ, երբ որևէ մեկն իրեն իրավունք է պահում նշել անուններ, որոնք պետք է փոխեն երկրի զարգացման ընթացքը կամ ինչ-որ գործողություններ անեն: Եվ ամենակարևորը, չեմ կարծում, որ այսօր ապստամբության կոչերը ժողովրդի գերակշիռ մասի կողմից կարող են ոգևորությամբ ընկալվել:

Ես խորապես վստահ եմ, որ երկրին պետք են խորքային փոփոխություններ, առաջընթացի նոր տեմպ, բայց դա չի կարող արվել փողոցից։

Այո, ժողովուրդը ուզում է ավելի լավ ապրել, այո, մեր երկիրը փոփոխությունների, բարեփոխումների կարիք է զգում, բայց այն պետք է իրականացնենք համատեղ ջանքերով և ոչ թե դա համարենք «ընտրյալների» մենաշնորհը:

Մենք պետք է ընդունենք, գիտակցենք, որ այլևս նախկին ձևերով, հուզական կոչերով հնարավոր չէ դրական տեղաշարժի հասնել: Մենք նախ պետք է մտածենք նոր, անկախ Հայաստանին արժանի հասարակություն ստեղծելու մասին: Առանց այդ հասարակության մենք չենք կարող նոր, թարմ գաղափարներով և ծրագրերով առաջնորդներ ունենալ: Մենք պետք է ազատվենք, Անդրեյ Սախարովի բնորոշմամբ, ագրեսիվ հնազանդ մեծամասնությունից: Եկեք միասին մտածենք, աշխատենք այս ուղղությամբ, թե չէ ապստամբության կոչեր կարող ենք անել բոլորս, բայց դա զարգացման ճանապարհ չէ:

Անկախ Հայաստանն իր հասարակությունը դեռ չունի: Իսկ այդ հասարակության կորիզ պետք է կազմեն նրանք, ովքեր հասկանում են, թե ինչ է անկախությունը, հասկանում են, թե ինչ երջանկություն է պետություն ունենալը, և առաջին իսկ դժվարության կամ առիթի դեպքում չեն պատրաստվում բնակվել Ռուսաստանում, Էմիրություններում, Օմանում կամ ԱՄՆ-ում:

-Պարոն Նազարյան, հունվարի 1-ից սպասվում է թանկացումների նոր ալիք, իշխանությունների կողմից վարվող, կարելի է ասել, հակասոցիալական քաղաքականություն… այս ամենն ինչի՞ կհանգեցնի: Հացի խնդիրը ոտքի կհանի՞ մեր ժողովրդին, թե՞, այնուամենայնիվ, մարդիկ կշարունակեն բողոքել «ոտքերով» և հեռանալ երկրից՝ պայքարն այս կերպ համարելով ավարտված:

-Ես չէի ասի, թե դա հակասոցիալական քաղաքականության արդյունքն է, ոչ, դա այսօրվա տնտեսության հետևանքն է, իսկ թե ինչու է տնտեսությունն այս վիճակում, դա այլ հարց է։ Չեմ կարծում, թե հացի խնդիրը միանգամից ոտքի կհանի մարդկանց, եթե անգամ նրանք հասնեն ծայրահեղ աղքատության: Ոտքի են ելնում արժանապատվության, պատասխանատվության գիտակցում ունեցող մարդիկ: Ինչպե՞ս կարող են ոտքի կանգնել տասը հազար դրամով իրենց ձայնը ծախողները, այն տղամարդիկ, ովքեր թույլ են տվել, որ իրենց կանանց ղեկավարները նրանց գրանցումից հանեն, տեղափոխեն այլ բնակավայր քվեարկելու, կամ նրանք, ովքեր սարսափում են բողոքել անգամ համատիրության ղեկավարի մոտ և նրան տեսնելով՝ սկսում են քծնել:

Լուծումը նոր գաղափարներն ու նոր մոտեցումներն են: Լուծումը նոր հասարակությունն է, որտեղ կստեղծվեն աշխատողների շահերի պաշտպանության համակարգեր: Այլ կերպ ասած, կլինեն իրական արհմիություններ: Եվ երբ լինեն նման համակարգեր, կառույցներ, ապա գների արհեստական, սպեկուլյատիվ թանկացումներ չեն կարող լինել: Իսկ հիմա ով երբ ցանկանա, կթանկացնի միսը, կարագը, բենզինը: Իսկ ինչո՞ւ չթանկացնեն, երբ բողոքող և դիմադրող չկա: Իտալացիները, բելգիացիները հայաստանցիներից միջին հաշվով մի քանի տասնյակ անգամ ավելի լավ են ապրում, բայց երբ մի քանի տարի առաջ մի քանի ցենտով բարձրացրին բենզինի գները, համատարած բողոքի գործողություններ սկսվեցին: Աղքատ հայաստանցին լռում է: Լռում է մի քանի պատճառով: Եվ եկեք միասին փորձենք հաղթահարել այդ պատճառները՝ նախ և առաջ անկախ Հայաստանին արժանի հասարակություն ստեղծելով:
Ինչ վերաբերում է գների թանկացմանը հունվարից, ապա այդ թանկացումն արդեն երեկ է սկսվել և շարունակվելու է: Ամեն ինչ տրամաբանական է:

Արմենուհի Վարդանյան

Լուսանկարը՝ Panorama.am-ի

galatv.am