Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ Հայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիան Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ) Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններում Առաջին նոր երգ` հարսանիքից հետո Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Առաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում «Սև թիկնոցը» վերադառնում է Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխան Կոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառով Սի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ

Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխանԿոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառովՍի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտՓոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանելՔննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և համագործակցության խորացման հնարավորություններըԽնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունՁեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համարՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողություններըԽաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԽաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորումՀայաստանի և Իտալիայի պարագայում մշակութային կամուրջներն արդեն կառուցված ենՀայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոնՍերգեյ Մուրադյանը բաց կթողնի առաջիկա խաղերըԲյուջետային դեֆիցիտի ցուցանիշը հիասթափեցրել է Ջորջա ՄելոնիինԴեպի Եվրամիություն արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում Են«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի գալիք ՏԻՄ ընտրություններում․ ԿԸՀԲրիտանական բիզնեսի դերը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման գործումՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է սննդի պատրաստման գործընթացինԴեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)Ֆրանսիան և Լատվիան բանակցություններ կսկսեն միջուկային զսպման նախաձեռնությանը միանալու շուրջWizz Air-ը կավելացնի Երևան-Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. ՊեսկովՀՀ ԱԺ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբՀամբարձում Մաթևոսյանը մասնակցել է New York Climate Week 2026-ի շրջանակում բարձր մակարդակի քննարկմանըՎեց ամսով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվիՌուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում1963 թվականին կառուցված Երևանի թիվ 133 մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվում է (տեսանյութ)Մեկնարկել է «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնըՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով, ապա 4-6 աստիճանով կնվազիԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըԱրճիսի թուզը շատ համեղ է. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել (տեսանյութ)Մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնըՍևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ինՀՀ-Թուրքիա երկաթուղին ամբողջությամբ կփոխի միջազգային լոգիստիկան (տեսանյութ)Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն
Կարծիք

Մենք այսօր իրավունք չունենք Արցախում պաշարված 120 000 մարդու ճակատագրի հետ խաղալ

Մենք այսօր հայոց պատմության ամենածանր, հակասական ու միևնույն ժամանակ ամենաորոշիչ պահերն ենք ապրում։ Ականատեսն ենք մի խենթացնող եղելության, երբ մեր երկրի իշխանությունը հայրենիքի համար ամենակարևոր հարցում ավելի ձգտում է բավարարել թշնամու պահանջները, քան գործել հանուն ազգային շահի, և, զավեշտալին այն է, որ դա արվում է լայն զանգվածների հանցավոր անտարբերության ներքո։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

Նա նաեւ նշել է. «Բայց մենք դրա իրավունքը չունենք․․․։ «Մենք այսօր իրավունք չունենք Արցախում պաշարված 120 000 մարդու ճակատագրի հետ խաղալ։ Իրավունք չունենք նեղ անձնական շահերին և իշխանատենչության մոլուցքին տուրք տալով՝ երկիրը տանել արկածախնդրության։

Իրավունք չունենք Արցախի իրավիճակի անմեղսունակ գնահատականների հետևանքով առաջացած՝ արտահերթ ընտրությունների մասին քննարկումներ վարել։ Ընտրությունների մասին խոսակցությունները, կամ որևէ միջոցով դրանք անխուսափելի դարձնելը ոչ այլ ինչ է, քան՝ դավադրություն Արցախի դեմ։

Եկեք չմոռանանք, որ Ադրբեջանն առաջին անգամ հարձակվեց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա և ներխուժեց Սև լճի տարածք մայիսի 12-ին՝ արտահերթ ընտրությունների ժամանակ, երբ Հայաստանի քաղաքական միտքը մարտի 18-ին արդեն ճգնել էր արտահերթ ընտրությունների գնալու որոշումը, և բոլորը խիստ զբաղված էին «թեժ» ընտրությունների քարոզարշավին նախապատրաստվելով։

Եթե պետականամետ, ամուր լինելու և ծանրագույն պահին պետության մեջքը պահելու վարքագիծը գերիշխեր հայ քաղաքական մտքում, նախկին ու ներկա իշխանամոլները 2021-ի ցնցումների պահին երկիրը ընտրությունների տանելու փոխարեն՝ «ով է ավելի տղա» մանկամիտ մրցույթից վեր կկանգնեին, և արդյունքում հերթական ընտրությունները կլինեին արդեն այս տարի, երբ ամեն բան տեսնող ու հասկացող մեր ժողովուրդը, որի համար Արցախում ստեղծված այսօրվա իրավիճակը լիարժեք բացահայտեց՝ ով ինչի համար ինչերի է պատրաստ, վերջնականապես կվռնդեր երկիրը կործանած բոլոր նախկիններին ու ներկաներին, և Հայաստանի ու Արցախի համար շանս կբացվեր արդեն այսօր։

Բայց մենք համբերատար ենք ու համառ։ Կսպասենք՝ ինչքան պետք է, այնպես՝ ինչպես հարկն է, ամեն օր մոտեցնելով այդ օրը։ Այսուհետ, մեր ապրած ամեն օրը որոշիչ է, մեր ապրած օրվանից է կախված, թե վաղն ինչպիսի երկիր ու հայրենիք կունենանք։

Իսկ մենք ուզում ենք ունենալ ապրելու երկիր, մենք ուզում ենք ունենալ հայկական Արցախ։

Եվ սա պայքար է, բառի հենց ուղիղ իմաստով պայքար՝ հանուն ապրելու, հանուն կյանքի։

Այո՛, Արցախը պայքարում է, Արցախը կանգուն է, իսկ մեր անելիքն այստեղ՝ Հայաստանում է՝ այդ պայքարին միանալու ու աջակցելու միջոցով։ Մենք ունենք թիմ, ունենք նվիրում պետության և հասարակության նկատմամբ և ունենք համոզմունք, որ ի վիճակի ենք համախմբել այլ մարդկանց, ովքեր մեզ նման են մտածում, կիսում են մեր գաղափարները, խելացի են, պրոֆեսիոնալ, նվիրված և պատրաստ են իրենց ամբողջ ներուժով գործել հանուն Հայաստանի և Արցախ միասնության։

Մենք պատրաստ ենք ջանք չխնայել վստահության այս խորը ճգնաժամի պայմաններում անտարբերությունն ու հիասթափությունը կոտրելու, ուժերը համախմբելու, բովանդակային համագործակցություններ մեկնարկելու և Հայաստանի ու հայկականի ապագան ձևակերպելու համար։

Հայն ունի երկու ապրելու երկիր՝ Հայաստան և Արցախ, և Հայաստանի ու Արցախի համար մենք աշխատում ենք անդադար։ Մենք պայքարել և պայքարելու ենք Հայաստանի և Արցախի միասնության համար։ Եվ մեզ համար չկա այլընտրանք»։