«Հաց բերողի» եղբայրը փետրվարի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել
«Հաց բերող» Արթուր Սարգսյանի եղբայրը՝ Արսեն Սարգսյանը, անհետացել է: Արթուր Սարգսյանի մայրը՝ տիկին Դոնարան, «Հետքին» ահազանգեց, որ փետրվարի 11-ին՝ երեկոյան, որդին դուրս է եկել տնից և մինչ օրս չի վերադարձել: Մայրը մտավախություն ունի, որ նրան ևս կարող է ձերբակալած լինեն:
Տիկին Դոնարան պատմեց, որ Արթուրի ձերբակալման օրը բոլորով եկել են Երևան, բայց փետրվարի 11-ին Արսենը գնացել է Արարատի մարզի Բյուրավան գյուղի իրենց տուն, որպեսզի ինչ-որ իրեր բերի: Մոտենալիս հեռվից նկատել է, որ տան դարպասները բաց են, և կարմիր բերետավորներ, համազգեստով և ոչ համազգեստով անձինք իրենց տան շուրջն են պտտվում, մի քանի մեքենա է կանգնած դարպասների մոտ: Արսենը հեռվից հետևել է՝ վախենալով տուն մտնել, և հետ է վերադարձել Երևան: Այդ ամենի մասին պատմել է տիկին Դոնարային, նրան է հանձնել հեռախոսը և ասել, որ գնում է:
Այդ օրվանից տիկին Դոնարան տղայից լուր չունի: Կասկածում է, որ տղային ևս հետևել են, ձերբակալել են կամ էլ թաքնվել է՝ վախենալով հետապնդումից:
«Մենք այս պետությանը թշնամի չենք. ապրել ենք մարդավարի, մարդկանց օգնող, հասնող, իսկ հիմա ստացվում է այնպես, որ իմ մի որդին բանտում է՝ հացադուլի մեջ, իսկ մյուս տղաս էլ՝ չգիտեմ, թե որտեղ է: Թող իմ Արսենին բերեն հետ, ինչու պիտի վախեցած լիներ, ուրեմն մի բան տեսել կամ զգացել է»,- ասաց տիկին Դոնարան:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար