Հրապարակվել է Եվրամիության և Հայաստանի միջեւ կնքվելիք համաձայնագրի տեքստը
Եվրահանձնաժողովը հրապարակել է Եվրամիության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ նոյեմբերին Բրյուսելում կնքվելիք համաձայնագրի տեքստը: Փաստաթուղթը, որը բաղկացած է 357 էջից, կրում է «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր» անվանումը:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր կայքում հրապարակել է փաստաթղթի ոչ պաշտոնական թարգմանությունը:
Համաձայնագիրը 386 հոդվածի շրջանակներում անդրադառնում է ԵՄ-ՀՀ գործընկերության կարգավորման բազմաթիվ՝ քաղաքական, քաղաքացիական, իրավական, տնտեսական, էներգետիկ, կրթական, մշակութային եւ այլ ոլորտների: Փաստաթղթի ներածական մասում անդրադարձ կա նաեւ Ղարաբաղի խնդրին: Մասնավորապես նշված է, որ ճանաչվում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ տեւական կարգավորմանն ուղղված Հայաստանի հանձնառության կարեւորությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջնորդությամբ ընթացող բանակցությունների շրջանակներում հնարավորինս շուտ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը: Նաեւ ընդգծվում է, որ անհրաժեշտ է այդ կարգավորմանը հասնել՝ ՄԱԿ-ի Խարտիայում եւ ԵԱՀԿ հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների եւ սկզբունքների հիման վրա՝ մասնավորապես հիմնվելով ուժի սպառնալիքից կամ գործադրումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների հավասար իրավունքների եւ ինքնորոշման սկզբունքների վրա: Շեշտվում է նաեւ կարգավորման գործընթացին աջակցելու Եվրամիության հանձնառությունը:
Տնտեսական երկխոսությանը վերաբերող հատվածում նշվում է, որ ՀՀ-ն պետք է քայլեր ձեռնարկի լավ գործառնող շուկայական տնտեսության զարգացման եւ իր տնտեսական ու ֆինանսական կարգավորումներն ու քաղաքականությունն աստիճանաբար ԵՄ չափանիշներին մոտեցնելու ուղղությամբ: Եվրամիությունն, իր հերթին, կաջակցի Հայաստանին հուսալի մակրոտնտեսական քաղաքականության ապահովման գործում՝ ներառյալ կենտրոնական բանկի անկախության եւ գների կայունության, պետության ֆինանսական հուսալիության, կայուն փոխարժեքի եւ վճարային հաշվեկշիռի հարցերը:
Փաստաթղթի՝ էներգետիկ համագործակցությանը նվիրված հատվածում ընդգծվում է էներգետիկ անվտանգության, էներգիայի աղբյուրների եւ փոխանցման ուղիների բազմազանեցման, ինչպեսեւ էներգիայի մրցունակ շուկա զարգացնելու եւ տարածաշրջանային շուկաներում ինտեգրվելու կարեւորությունը: Էներգետիկ ոլորտում համագործակցությունը ենթադրում է նաեւ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը եւ ՀՀ էներգետիկ անվտանգությունն ու կայուն զարգացման պայմաններն ապահովելու համար անհրաժեշտ նոր հզորությամբ դրա փոխարինումը:
Համաձայնագրում արծարծվում է նաեւ կողմերի քաղաքացիների շարժունակության խթանման անհրաժեշտությունը` ինչպես ԵՄ և ՀՀ միջև ստորագրված արտահանձնման և մուտքի արտոնագրերի (վիզաների) դյուրացման համաձայնագրերի կիրառման, այնպես էլ համապատասխան ժամանակահատվածում վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու միջոցով:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...