Վիգեն Սարգսյան. Հայաստանը կշարունակի ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ–ում
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել հանրապետության տարածքում ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունների արդյունքները։
Ամփոփելով զորավարժությունների արդյունքները՝ նախարարը լրատվամիջոցներին հայտնեց, որ «Փոխգործակցություն 2017» զորավարժությունները շատ կարեւոր են եղել մասնակիցների միջեւ փոխգործակցության ամրապնդման առումով։ Զորավարժություններին մասնակցել են ՀԱՊԿ բոլոր երկրների, ինչպես նաեւ ՀՀ ԱԻՆ, Ոստիկանության ստորաբաժանումները, ԿԽՄԿ ներկայացուցիչները։
«Զորավարժությունները շատ կարեւոր են փոխգործակցության ամրապնդման տեսանկյունից։ Ես ուրախ եմ, որ զորավարժությունների ծրագիրը մասնակցիների համար նախատեսում էր ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին»,– նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ Հայաստանը կշարունակի նաեւ ՀԱՊԿ շրջանակում ակտիվ համագործակցությունը, ինչը մեր անվտանգության կարեւորագույն տարրերից է։ Մենք միշտ կողմ ենք եղել համագործակցության զարգացմանն ու դրան լրացուցիչ իմաստ հաղորդելուն։ Դա բխում է ոչ միայն մեր միջազգային պարտականություններից, այլ նաեւ անվտանգության շահերից, ասել է նախարարը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...