Վրաստանում ՀՀ դեսպանի նոր թեկնածուն Գագիկ Բեգլարյանի հովանավորյալ նախկին պատգամավորն է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունները կարծես թե համաձայնության են եկել Վրաստանում ՀՀ դեսպանի անձի շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ պաշտոնում նշանակվելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը՝ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հովանավորյալը, նրա ընտանիքի սանիկը:
«Ժողովուրդ»-ը փորձեց լուրի առնչությամբ ստանալ Սադոյանի մեկնաբանությունը, ով հեռախոսազրույցում ասաց. «Ես այդ մասին ոչ մի տեղեկություն չունեմ, ես երկրում չեմ, ռոումինգի տակ եմ»:
Հիշեցնենք, որ նախատեսված էր այս պաշտոնում նշանակել քաղաքագետ Սերգեյ Մինասյանին, սակայն վրացական կողմը չէր հաստատել ագրեմանը՝ պատճառաբանելով, թե նա ռուսամետ է եւ նախկինում հանդես է եկել հակավրացական հրապարակումներով: Իսկ Սադոյանը հակավրացական ու ընդ-հանրապես ոչնչով աչքի չի ընկել, ու թերեւս նրա թեկնածությունն առանց խոչընդոտների կհաստատվի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...