ՄԻԵԴ-ը 12 հազար եվրոյով տուգանել է Հայաստանին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի համար 12 հազար եվրոյի չափով տուգանք է սահմանել՝ իշխանություններին մեղադրելով Եհովայի վկաների իրավունքների խախտման մեջ:
Հայաստանի 4 քաղաքացիները (Արթուր Ադյան, Գարեգին Ավետիսյան, Հարություն Խաչատրյան եւ Վահան Մարգարյան 2011-ի դեկտեմբերի 6-ին) Հայաստանի դեմ Եվրոպական դատարան հայց են ներկայացրել ՝ Եվրոպական կոնվենցիայի մարդու իրավունքների պաշտպանության եւ հիմնարար ազատությունների 34-րդ հոդվածին համապատասխան:
Հայցվորները ՄԻԵԴ-ին բողոքել են, որ իրենց դատավճիռները հակասում են օրենքին եւ այն հիմնված է եղել դատարանների կարծրատիպային փաստարկների վրա:
2011 թվականի մայիսին նրանք զինվորական ծառայության են կանչվել, սակայն չեն ներկայացել եւ դրա փոխարեն ԶՈՒ տեղական կառույցներին եւ տարածքային դատախազությանը նամակներ են ուղարկել՝ հրաժարվելով զինվորական կամ այլընտրաքնային ծառայությունից: Հայցվորները նշել են, որ իրենք Եհովայի վկաներն են, եւ ուսումնասիրելով այլընտրանքային ծառայության մասին օրենքը, նրանք եկել են այն եզրակացության, որ եվրոպական չափանիշներով ծառայությունը քաղաքացիական բնյութ չի կրել, քանի որ այն ղեկավարվել է զինվորական իշխանությունների կողմից:
Հայցվորները մեղավոր են ճանաչվել:
2012-ին Վերաքննիչ դատարանը նրանց բողոքները վարույթ չի ընդունել: Բանտում 26-27 ամիս անցկացնելով, նրանք 2013-ին համաներման են արժանացել:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...