Խոսրովի անտառի հրդեհից մեկ ամիս անց ՀՀ քննչական կոմիտեն չի պարզել ու չի հրապարակել հրդեհի իրական պատճառները
«Ժողովուրդը» գրում է. ««Խոսրովի անտառ պետական» արգելոցի հրդեհից անցել է ավելի քան մեկ ամիս: Ու չնայած հարուցված քրեական գործին՝ ՀՀ քննչական կոմիտեն չի պարզել ու չի հրապարակել հրդեհի իրական պատճառները: Ամեն ինչ դեռ ենթադրությունների մակարդակում է: Հատկանշական է, որ Խոսրովի անտառի հրդեհի մասին խոսելիս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ու ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը միանգամայն հակառակ տեսակետներ են հայտնել. «Պնդում եմ, որ Խոսրովի անտառի հդեհը բռնկվել է անփութությունից, իսկ շարունակությունը որոշակի անգրագիտության հետեւանք էր»,-ասել է Տոնոյանը: Իսկ Արծվիկ Մինասյանն էլ նշել է, թե հրդեհը կարող էր լինել չարամտության կամ անզգուշության հետեւանք՝ դժվարանալով, սակայն, հստակեցնել, թե ով կարող էր միտումնավոր հրդեհել անտառը. «Կարող է՝ դա մարդկային գործոն լինի, կարող է՝ դա տեխնածին գործոն լինի, բայց այն, որ բնական երեւույթի պատճառ չի դա, այսինքն՝ այդ օրերին չի եղել կայծակ, այդ օրերին չի եղել ամպրոպ, սա փաստ է: Էստեղ շատ հնարավոր է, որ որոշակի չարամտության դրսեւորում լինի կամ անզգուշության: Ես չեմ բացառում նույնիսկ անզգուշությունը»: Հիշեցնենք, որ հարակից գյուղի բնակիչները տեւական ժամանակ է, ինչ արգելոցի ղեկավարության հետ հակամարտության մեջ են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...