Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ն պետք է պահպանի փոխըմբռնման հուշագրի պայմանները. Փեզեշքիան Ռուբեն Ռուբինյանը խորհրդականներ և օգնականներ է նշանակել Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գրանցվել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն և շտաբներից մեկի ղեկավարը նյութապես շահագրգռել են քաղաքացուն 24 ժամ Երևանում և Կոտայքի մարզում ջուր չի լինի ՀԷՑ-ը մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ 21-րդն էր, հիմա 13-րդն է. Վահագն Ալեքսանյան Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Դատախազը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարան Չինաստանում ջրհեղեղների սպառնալիքի պատճառով տարհանվել է 65 հազար մարդ Ջանի Ինֆանտինոն փակ բանակցություններ է նախատեսել Մարկո Ռուբիոյի հետ. New York Post «Նյուքասլը» մերժել է Գիմարայեշի համար «Արսենալի» պաշտոնական առաջարկը

ԱՄՆ-ն պետք է պահպանի փոխըմբռնման հուշագրի պայմանները. ՓեզեշքիանՌուբեն Ռուբինյանը խորհրդականներ և օգնականներ է նշանակելԴավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարԻնչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գրանցվել«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն և շտաբներից մեկի ղեկավարը նյութապես շահագրգռել են քաղաքացուն24 ժամ Երևանում և Կոտայքի մարզում ջուր չի լինիՀԷՑ-ը մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ 21-րդն էր, հիմա 13-րդն է. Վահագն ԱլեքսանյանԱվետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազինԴատախազը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարանՉինաստանում ջրհեղեղների սպառնալիքի պատճառով տարհանվել է 65 հազար մարդՋանի Ինֆանտինոն փակ բանակցություններ է նախատեսել Մարկո Ռուբիոյի հետ. New York Post«Նյուքասլը» մերժել է Գիմարայեշի համար «Արսենալի» պաշտոնական առաջարկըՄարտի 1-ի գործով նախկին ոստիկանապետի քրվարույթն ուղարկվել է դատարանԿասեցվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՀայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՖրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդԱրարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթՀորմուզի նեղուցով նավթի առաքումները շարունակվում են՝ չնայած Իրան-ԱՄՆ համաձայնագրի բացակայությանը. CNNԱրխիպո-Օսիպովկայի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով կա 6 զոհ և 47 վիրավորԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԱկադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայրԴիոմանդեն խնդիրներ ունի իր նախկին գործակալի հետՀայտնի է Կառավարության նոր կազմըԳերիների և պահվող անձանց վերադարձի հարցն ամենօրյա աշխատանքի մաս է. ՌուբինյանԱնահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողների լիցենզավորման մասինՖիզիկական, հոգեբանական և ցանկացած տիպի բռնություն ինձ համար դատապարտելի էԱրձանագրվել է 162 կարգապահական տույժ, 11 ծառայող ազատվել է ծառայությունիցԳարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ կառավարիչՄհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններումՈւկրաինայի արտաքին հետախուզական ծառայության նոր ղեկավար կնշանակվի«Ռեալից» հեռանալը սպի թողեց, բայց վերքը բուժվել էՎստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կնպաստի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը. ՀՀ նախագահ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն ՌուբինյանինԱզգային ժողովը քննարկում է խորհրդարանի նախագահի երեք տեղակալների ընտրության հարցըԱշխարհի հնգակի, Եվրոպայի եռակի չեմպիոն է. Ալեքսանյանը՝ Yerevan Wellness Center-ի նոր տնօրենի մասինՈչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. օգտագործվել է 90%-ը. ՊԵԿՊենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNNԲելգորոդի ջրամբարը ծանծաղել է ուկրաինական ավիահարվածներից հետոԲրազիլիայում ընկերական խաղի ժամանակ 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել «Սարդ-մարդ» ֆիլմը դարձել է տարվա ամենաբարձր եկամուտ ունեցող դեբյուտըԿոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Գրիգոր Խանջյան - 100. Նկարիչը և գիրքը» ցուցահանդեսըԱստղագնաց Դոնալդ Փեթիթը ցուցադրել է Ծիր Կաթինի «անհնար» համարվող լուսանկարըՌուբեն Ռուբինյանն ընտրվեց 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ«Ռենջեր 2026». լավագույնի կոչմանն արժանանալու համարՎաշինգտոն նահանգում հրդեհների հետևանքով հարյուրավոր շինություններ են ոչնչացվելԿրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվելԱյրվել է շինարարական աղբՕգոստոսի 4-ից մեկնարկում է ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման հիմնական փուլըԱյսօրվանից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա ՀարությունյանՊակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն ԱՄՆ-Իրան բանակցությունների համարԹրամփին կոչ են արել Իրանի հետ բանակցություններին ներգրավել պրոֆեսիոնալ դիվանագետների
Հայաստան

ԱՄՆ նպատակն է ՀՀ-ի հետ իր հարաբերությունները օժանդակությունից փոխակերպել առևտրայինի. Դեբորա Գրիզեր

ԱՄՆ կառավարության երկարաժամկետ նպատակն է Հայաստանի հետ իր հարաբերությունները օժանդակությունից փոխակերպել առևտրայինի: Այս մասին իր հոդվածում գրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածը.

«Ինձ համար մեծ պատիվ է ղեկավարել Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելությունը:

1992 թվականից ԱՄՆ ՄԶԳ-ն համագործակցել է Հայաստանի կառավարության եւ քաղաքացիների հետ՝ մի շարք մարտահրավերների առճակատելու հարցում: 25 տարվա ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ի օժանդակությունը, ինչպես նաեւ ԱՄՆ ՄԶԳ-ի եւ Հայաստանի կառավարության գործընկերությունը զարգացել է՝ արձագանքելով Հայաստանի փոփոխվող կարիքներին՝ ժամանակակից ժողովրդավարական հասարակություն եւ ազատ շուկայական տնտեսություն դառնալու վերջինիս ճանապարհին: ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել է ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար՝ Հայաստանի ժողովրդի կյանքի բարելավման, ինչպես նաեւ ժողովրդավարական, տնտեսական եւ սոցիալական կառավարման բարելավմանն ուղղված նրա ջանքերին օժանդակելու նպատակով:

1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո ԱՄՆ ՄԶԳ-ն, այլ միջազգային կառույցների հետ մեկտեղ, սնունդ, կացարան, դեղորայք եւ վառելիք տրամադրեց աղետից տուժածներին: 1992 թվականին, Հայաստանի անկախացումից հետո հիմնադրվեց Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելությունը, իսկ ԱՄՆ ՄԶԳ-Հայաստան համագործակցությունը պաշտոնապես սկսվեց մարդասիրական օժանդակության ծրագրերից:

1990-ականների վերջում ԱՄՆ ՄԶԳ օժանդակությունը մարդասիրական կամ «օգնության» ծրագրերից վերածվեց երկարաժամկետ կայուն զարգացման ծրագրի: ԱՄՆ ՄԶԳ-ն սկսեց աշխատել Հայաստանի Կառավարության հետ՝ միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի օգնությամբ իրականացնելով մակրոտնտեսական բարեփոխումներ եւ ազատականացնելով շուկաները՝ մասնավոր հատվածի աճը եւ էներգետիկ ոլորտը վերականգնելու նպատակով: Միասին մենք զարգացրեցինք ժողովրդավարական հաստատությունները, սատարեցինք քաղաքացիական հասարակության աճին, ամրապնդեցինք օրենքի գերիշխանությունը եւ բարեփոխումներ իրականացրեցինք՝ ուղղված առողջապահական ծառայությունների որակի բարելավմանը, սոցիալական պաշտպանության համակարգի կատարելագործմանը եւ խոցելի երեխաների պաշտպանության համակարգի հզորացմանը:

Հայաստանի մասնավոր եւ պետական հաստատությունների զարգացման հետ զարգացավ եւ ԱՄՆ ՄԶԳ-Հայաստան գործընկերությունը: Այժմ ԱՄՆ ՄԶԳ ծրագրերն իրականացվում են տեղական կազմակերպությունների միջոցով եւ սատարում են հայաստանյան կողմի նախաձեռնություններին: ԱՄՆ ՄԶԳ-ն ուղղակիորեն աշխատում է Հայաստանի կառավարության, Հայաստանյան կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի հետ, եւ համակարգված աշխատանք է կատարում այլ միջազգային դոնորների եւ կազմակերպությունների հետ՝ զարգացման մնացած մարտահրավերներին անդրադառնալու նպատակով: Միասին մենք խթանում ենք տնտեսական աճը ագրոբիզնեսի եւ տուրիզմի ոլորտում՝ գյուղի զարգացման միջոցով, եւ աջակցում ենք քաղաքացիական ավիացիայի, էներգետիկ անկախության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Մենք խթանում ենք ժողովրդավարությունն ու կառավարման բարելավումը՝ տեղական ինքնակառավարման բարեփոխումների, հակակոռուպցիոն գործունեության, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության, անկախ ԶԼՄ-ների եւ մարդու իրավունքների պաշտպանության միջոցով: Միասին մենք խթանում ենք երեխաների պաշտպանության բարեփոխումները, ներառական կրթության համակարգը, եւ աշխատում ենք տուբերկուլյոզի, ինչպես նաեւ մայրական եւ մանկական մահացության բեռի նվազեցման ուղղությամբ:

ԱՄՆ կառավարության երկարաժամկետ նպատակն է Հայաստանի հետ իր հարաբերությունների փոխակերպումը օժանդակությունից՝ առեւտրային հարաբերությունների: ԱՄՆ ՄԶԳ-ն հպարտ է Հայաստանի հետ իր համագործակցությամբ եւ վերջին 25 տարվա զարգացումներով: Հիմնվելով մեր հաջողությունների վրա մենք պատրաստ ենք շարունակել մեր ջանքերը առավել ներառական, բարգավաճ եւ լավ կառավարվող հայաստանյան հասարակության կայացման ուղղությամբ»:

Մեր ժառանգությունը

ԱՄՆ ՄԶԳ համագործակցությունը ՀՀ Կառավարության, քաղաքացիների, միջազգային եւ տեղական գործընկերների հետ տպավորիչ արդյունքների է հանգեցրել: Միասին մենք իրականացրել ենք հետեւյալ աշխատանքները.

• մշտական բնակարաններ ենք տրամադրել 1988թ. երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած 7000 ընտանիքների.

• մրցունակ մասնավոր հատված ենք ստեղծել՝ մակրոտնտեսական բարեփոխումների իրականացման եւ շուկաների ազատականացման միջոցով նպաստելով կենսունակ ֆինանսական հատվածի, Հայաստանի Կենտրոնական բանկի, իրավական եւ կանոնակարգիչ համակարգերի կայացմանը, ինչպես նաեւ բարելավելով ֆինանսների հասանելիությունը.

• սատարել ենք էներգետիկայի ոլորտի փոփոխություններին՝ մասնավորեցման եւ էլեկտրաէներգիայի արտադրության եւ բաշխման հաշվառման, ինչպես նաեւ էներգետիկայի, ջրային ռեսուրսների եւ հեռահաղորդակցության ոլորտների կարգավորմանն ուղղված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ստեղծման եւ հատվածում ռազմավարական զարգացումը կանոնակարգող «Էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով զարգացման ծրագրի» միջոցով.

• փոփոխություններ ենք իրականացրել հարկային կանոնակարգերի եւ վարչարարության ոլորտում՝ Հայաստանում հարկերի հավաքագրման ենթակառուցվածքների թափանցիկության բարելավման եւ արդիականացման նպատակով՝ բիզնեսներին եւ հեռանկարային ներդրողներին տրամադրելով բարելավված եւ ավելի արդյունավետ ծառայություններ.

• ամրապնդել ենք գյուղական տնտեսությունները եւ աշխատատեղեր ստեղծել՝ գյուղական ձեռնարկատիրության խթանման, առեւտրի դյուրացման եւ գյուղական բիզնեսների համար տեղական եւ տարածաշրջանային շուկաների հասանելիության բարելավման միջոցով.

• ձեւավորել ենք ժողովրդավարական հաստատությունները՝ քաղաքացիական հասարակություն, քաղաքական կուսակցություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, անկախ ԶԼՄ-ներ եւ օրենքի գերիշխանություն եւ զարգացրել կարողություններն ուղղված քաղաքացիների ներգրավմանը որոշումների կայացման գործընթացներում եւ հանրային ծառայությունների բարելավմանը.

• բարելավել ենք հայաստանցիների համար որակյալ բուժծառայությունների հասանելիությունը՝ ընդարձակելով առողջության առաջնային պահպանման եւ մայրական ու մանկական առողջության ծառայությունները, հզորացնելով Առողջապահության նախարարության ինստիտուցիոնալ կարողությունները, բարելավելով բուժաշխատողների հմտությունները, ինչպես նաեւ կահավորելով եւ վերանորոգելով Հայաստանի ամենակարիքավոր գյուղական բուժհաստատությունների երկու երրորդը.

• ամրապնդել ենք սոցիալական ապահովության ցանցերը եւ բարելավել սոցիալական պաշտպանության համակարգերի արդյունավետությունն ու թափանցիկությունը, ներառյալ «114» թեժ գծի հիմնադրումը՝ բոլոր սոցիալական ծառայությունների ռեսուրսների վերաբերյալ քաղաքացիներին օժանդակություն տրամադրելու նպատակով.

• հիմնադրել ենք Հայաստանի ամերիկյան համալսարանը եւ խթանել նրա վերածումը մի հաստատության, որն ուսուցանում է Հայաստանի ապագա առաջնորդներին, խթանում է քաղաքացիական մասնակցությունը եւ ժողովրդավարական արժեքները.

• արդիականացրել ենք Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը՝ այն դարձնելով ժամանակակից ախտորոշիչ հաստատություն, որն այժմ մի շարք ծառայություններ է տրամադրում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց.

• մի շարք պետական եւ մասնավոր հաստատություններ վերածել ենք առաջատար նորարարական, ձեռնարկատիրական, կրթական եւ հետազոտական կենտրոնների, ինչպիսիք են՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները եւ Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը»: