Հայտնի Համիկն ազատվել է պաշտոնից
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ կառավարության «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրեն Հմայակ Մկրտչյանը՝ հայտնի Համիկը, ազատվել է պաշտոնից։ Հմայակ Մկրտչյանը մոտ 10 տարի ԱԺ գործերի կառավարիչն էր, հետո նրան կառավարություն էր տարել Հովիկ Աբրահամյանը՝ վարչապետ նշանակվելուց հետո։ Այժմ, փաստորեն, Կարեն Կարապետյանը որոշել է ազատվել նրանից։
Կառավարությունից հաստատեցին Հմայակ Մկրտչյանի ազատման լուրը՝ նշելով, որ առայժմ ՊՈԱԿ-ը նոր տնօրեն չունի, պարտականությունները ժամանակավորապես դրվել են փոխտնօրեն Գեորգի Հարությունյանի վրա։ Ի դեպ, Համիկը մամուլին քաջ հայտնի անձնավորություն է։ Մասնավորապես՝ ժամանակին հրապարակումներ են եղել, որ Համիկը Թամանյանի արձանի մոտ իջել է իր մեքենայից, հանդիպակաց, իր կարծիքով սխալ կայանված «ավտոմեքենայի» ապակիներին, դռներին է հարվածել:
Մեկ այլ հրապարակման համաձայն՝ նա ԱԺ գործերի կառավարիչ աշխատելու ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ զանգահարել է ԱԺ աշխատակազմի ղեկավարին եւ հաշիվ պահանջել իր հետ վատ վերաբերվելու համար, վերջինս էլ հանձնարարել է ստուգել ԱԺ ավտոպարկը, պահեստը, բենզինի հատկացումները։
Նշենք, որ կառավարության գործերի կառավարիչը Հերմինե Նաղդալյանի ամուսինն է՝ Դավիթ Բեգլարյանը, իսկ «Սպասարկում» ՊՈԱԿ-ն զբաղվում էր կառավարության միջոցառումների կազմակերպմամբ, շենքի մաքրությամբ, սպասարկմամբ։ Լավատեղյակներն ասում են, որ Համիկը մինչեւ վերջերս շրջում էր ԱԺ պետհամարանիշներով, այժմ, փաստորեն, նրա արտոնյալ կյանքն ավարտվեց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...