«Վանաձոր» ՔԿՀ պետի ձերբակալման հետքերով. թեժ իրավիճակ է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել էր ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գեւորգ Մկրտչյանը, օպերատիվ բաժնի պետ Վահագն Կիրակոսյանը եւ նրանց կաշառք տվող անձը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ ՔԿՀ-ում ժամը 18:00-ից հետո թեժ իրավիճակ է եղել: ՔԿՀ պետի շուրջ պտտվող իրադարձությունների մասին «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան:
Պարզվում է, որ ձերբակալվելուց երկու օր առաջ Վանաձորի ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Գեւորգ Մկրտչյանը հանգիստ գնացել է աշխատանքի: Հոկտեմբերի 6-ին նա իր ծանոթներին ասել է, թե իրավապահները քրեակատարողական հիմնարկի շուրջ ծագած հարցերի մասով կանչել են հարցաքննության: Նա գնացել է հարցաքննության, իսկ ավելի ուշ վերադարձել աշխատավայր՝ առօրյա գործերով:
Հոկտեմբերի 9-ին, երբ նրա ծանոթները կրկին զանգահարել են բանտապետին, նա ասել է, թե շատ խառն է, զբաղված, չի կարող խոսել, քանի որ մոտը դատախազությունից մարդիկ կան: Իսկ ահա ավելի ուշ, երբ ծանոթները նրան զանգահարել են՝ հասկանալու համար, թե ինչ եղան «խառը գործերը», նրա հեռախոսը անջատված է եղել: Պարզվել է, որ նա ձերբակալվել է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...