Պահանջում են «Միսս Արմենիա» հիմնադրամի ֆիրմային անվանումն անվավեր ճանաչել
«Հրապարակը» գրում է. Մեր տեղեկություններով՝ «Միսս Արմենիա» հիմնադրամի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու համար։ Հանցագործության մասին հաղորդումն իրավապահ մարմիններին տվել էր «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» հիմնադրամը` Կարեն Արիստակեսյանի ղեկավարությամբ։ Եթե այդ արարքը խոշոր վնաս է պատճառել, պատժվում է տուգանքով կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով: Եվ չնայած դատական գործընթացին, դատարանի ու ԴԱՀԿ-ի կողմից «Միսս Հայաստան», «Միսս Արմենիա» ապրանքային նշաններն օգտագործելն արգելելուն, սեպտեմբերի 24-ին Օպերայում անցկացվել է «Միսս Արմենիա-2017» մրցույթը։ Այժմ գեղեցկության մրցույթի հետ կապված՝ դատարաններում 3 քաղհայց կա, որոնցից մեկը հիմնադրամի տնօրեն Գոհար Հարությունյանի դեմ է, մյուսը՝ «Միսս Արմենիա» հիմնադրամի։ Երկուսն էլ վերաբերում են ապրանքանշանի ապօրինի օգտագործմանը, իսկ երրորդ հայցը վերջերս է ներկայացվել, դրանով պահանջում են «Միսս Արմենիա» հիմնադրամի ֆիրմային անվանումն անվավեր ճանաչել։ Հիշեցնենք նաեւ, որ «Միսս Արմենիա» մրցույթի ետեւում «Փյունիկ» հիմնադրամի համանախագահ Գաբրիել Ջեմբերջին է կանգնած։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...