Արտակարգ դեպք Երևանում. մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, կան բերման ենթարկվածներ
Հոկտեմբերի 10-ին, մի խումբ երիտասարդների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային Ոստիկանության բաժանմունքի ծառայողների հետ Հասրաթյան փողոցի թիվ 14 շենքի բակից վիճաբանություն կատարելու կասկածանքով Մաշտոցի Ոստիկանություն են բերման ենթարկել Սպորտի փողոցի բնակիչներ՝ 22-ամյա Արման Բաղդասարյանին, 30-ամյա Համբարձում Բաղդասարյանին, 17-ամյա Էդուարդ Բաղդասարյանին, 46-ամյա Արթուր Արզումանյանին, 43-ամյա Բենիամին Խաչատրյանին, Միրաքյան փողոցի բնակիչ՝ 22-ամյա Ազատ Դավթյանին և 17-ամյա Տիգրան Մադոյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց միջև, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Տ. Մադոյանը փայտով հարվածել է Է. Բաղդասարյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածք։
Փաստ աթիվ Ոստիկանւթյան Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Բաժին բերված բոլոր անձինք ստորագրությամբ բաց են թողնվել։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...