Կոյուղատար խողովակի խափանվելու հարցի շուրջ վեճի ժամանակ ծեծել է հարեւանին
Ապարանում կոյուղատար խողովակի խափանվելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հարեւանին ծեծելու մեջ մեղադրվող 30-ամյա երիտասարդը տուգանվել է 80 հազար դրամով: Նման դատավճիռ է կայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ալեքսանն ապրիլի 13-ին վիճաբանել է իր հարեւանի հետ: Վիճաբանության ընթացքում Ալեքսանը դիտավորությամբ 3 անգամ ձեռքերով հարվածել է հարեւանին, քաշքշել, ծեծել նրան:
Դատարանում Ալեքսանն ամբողջությամբ ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը:
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանն Ալեքսանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով եւ դատապարտել տուգանքի` 80 հազար դրամով: Տուժողի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...