Երեխայական կամ աքլորային պահվածք Ազգային Ժողովի միջանցքում
ԱԺ-ում քիչ առաջ Ելք խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը մոտացավ ամբիոնին ու հայտարարեց, որ չի խոսելու այդ պահին քննարկվող հարցի շուրջ, այլ կանդրադառնա մի միջադեպի. «Դիմում եմ ՀՀԿ-ականներին. քիչ առաջ միջանցքում ձեր պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է մեր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի վրա, պահանջել, որ իր անունն այլեւս չասի: Եթե մարդիկ զսպաշապիկի կարիք ունեն, ասեք, իմանանք՝ մենք էլ դուբինկաներով ու կասկաներով գանք»:
Դահլիճից ՀՀԿ խմբակցության պատգամավորները հայտարարեցին, թե Արտաշես Գեղամյանը իրենց կուսակցությունից չէ: «Կարծեմ՝ ձեր կուսակցության հետ է եկել այստեղ: Կարգապահական տույժերի մեխանիզմներ իրականացրեք: Այդ ամենը անթույլատրելի է ԱԺ համար: Ձեր խմբակցության առաջիկա նիստին անդրադարձեք այդ հարցին»:
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում կատարեց դեպքի առնչությամբ.
«Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։ Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում»։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...