Ես Բաքվի «սեւ ցուցակում» եմ ու չգիտեմ՝ որտեղ է ավարտվում Լուկաշենկո-Ալիեւ բարեկամության սահմանը. Զատուլին
«168 ժամ» թերթը գրում է.
«Ես եւս Ադրբեջանի «սեւ ցուցակում» եմ։ Իհարկե, ես եւս կարող եմ ինձ այդ հարցն ուղղել, թեեւ, ի տարբերություն Լապշինի, ես չունեմ երկքաղաքացիություն, ես ունեմ դիվանագիտական անձնագիր։ Բայց ես չգիտեմ, թե որտեղ է ավարտվում Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Իլհամ Ալիեւի բարեկամության սահմանը»,– «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ԱՊՀ-ի եւ եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ («Եդինայա Ռոսիա» կուսակցություն) Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման աղմկահարույց գործին։
Նա նշել է, որ արտահանձնման պատճառները չի ցանկանում քննարկել։ Զատուլինի կարծիքով՝ այս որոշման ողջ պատասխանատվությունը երկու երկրների՝ Ադրբեջանի եւ Բելառուսի վրա է։
«Բայց ցանկությունը՝ պահպանել բարիդրացիական հարաբերություններ ԱՊՀ-ի շրջանակում տարբեր երկրների հետ, նրանցից մեկը մեր ամենամտերիմ գործընկերն Է, քանի որ մեզ հետ միությունների մաս է կազմում՝ ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, մյուսը, չլինելով այս կազմակերպությունների կազմում՝ ԱՊՀ անդամ է, մեր հարեւանն է, այլ անձանց վրա բարդելով սեփական անբավարարվածությունը, սեփական հավակնությունները կամ նրանց հաշվին կառուցելով սեփական հարաբերությունները, բացարձակապես անընդունելի են եւ չեն կարող անհետեւանք մնալ ռուս-ադրբեջանական եւ ռուս-բելառուսական հարաբերությունների համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար