Վանաձորում հայտնաբերվել է քրեական աշխարհում հայտնի «Յոժ» մականվամբ` 40-ամյա ըմբշամարտիկի դին
Փետրվարի 25-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 16:20-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Տարոնի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 86 հասցե, որտեղ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ շտապօգնության բրիգադը դին հայտնաբերել է Վարդանանց փողոցի 86 հասցեի շենքի պատից 4.5 մ հեռավորությամբ գետնին ընկած դիրքում՝ գանգի մասում ստացած վնասվածքով:
Պարզվել է, որ մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ, 40-ամյա Արման Շահինյանն էր: Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, սպանություն, թե ինքնասպանություն՝ պարզվում է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ա. Շահինյանը Վանաձորում հայտնի էր «Յոժ» մականվամբ և նրան ճանաչում էին որպես ըմբշամարտիկ:
Նախկինում էլ եղել է դատապարտված և քրեական աշխարհում հարգանք է վայելել:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան