«Գյառ- գյառ յիրան նստալեք վեր հի՞նչ»
«Գյառ- գյառ յիրան նստալեք վեր հի՞ն», Առաջին անգամ, երբ Սյունիքի ծայամասային գյուղում հեծանիվ երևաց, էսօրվա պես հիշում եմ, Բալաբեկն ասաց՝ «էս հինչ լյավ էշա․․ »։ Մինչ այդ գյուղերում էշն էր համ հեծանիվը, համ ալյուր բերողը, համ խոտ ու տարբեր բեռներ կրողը։ Էշը գյուղացու աջ ձեռքն էր։
Հեծանիվը գյուղում երևալուց Բալաբեկն ասաց․ - Արտո, հեծանիվդ էշիս նհետ կփոխե՞ս։ Գյառ- գյառ (լոպազավարի) յիրան նստալես վեր հի՞նչ։ Արտոն էլ թե․ -Իշկի կնգանդ նհետ չեմ փոխի։ Գյուղում գիտեին, որ Արտոյի աչքը տակից էլ Բալաբեկի նախշուն կնկա վրա է եղել։ Բալաբեկի կնիկն էլ, որ կրակե լեզու ուներ, վառվեց՝ -Սատկես տյու, իշկի դաբանս (կրունկ ) չեմ հեծանիվիդ նհետ փոխի։ Հիմա էս երեքով հեծանիվի վրա «գյառ- գյառ նստել են», որ ի՞նչ։ Խանութից գնալու են աղ ու պեսոկ առնեն՝ տուն տանե՞ն, թե՞ հանդն են գնալու խոտ բերեն։ Կամ էն երկուսը, որ գլխարկ են դրել, Զելենսկին խի՞ է գլխաբաց։ Նիկոլը որ հեծանիվ էր վարում, այնքան դանդաղ էր գնում, որ թիկանապահները նրա հետևից «գալաջյի անելով» քայլում էին։ Գլխարկը դնում են, որ արագ քշելուց քամու հոսքը ականջները չխլացնի։ Դրել է , որ ի՞նչ։ Ակամայից հիշում եմ Բալաբեկի խոսքերը՝ «Գյառ- գյառ (լոպազավարի) յիրան նստալեք վեր հի՞նչ»։ Հիմա էշի վրա նստողի մոտ «գյառանալու վախտը չի»։ Էշ նստողների հետ (այսինքն՝ շարքային քաղաքացու) երեքն էլ նույն մոտեցման ձևն են ունեցել՝ ուզում էին ասել՝ մենք ձեզանից մեկն ենք, եթե ուզում եք իմանալ, ձեզանից էլ ցածր ենք։ Այդպես էին անում, որ մարդիկ ուշքներից գնան ու ասեն՝ սրանց խելքը մեզ համար գնում է։ Բոլորս «Նիկոլ, Միշկա կամ Զելյոնսկի ենք»։ Հեծանիվ վարող Սահակաշվիլին հիմա «օտար, ամայի ճամփեքում» , անգդակ Զելենսկին ոնց որ թե նույն ճամփան է բռնել։ Նիկոլն էլ «Սերս գաղտնի թող մնա»-ի ճամփան է բռնել։ Բայց որ բռնել են է՜․․․ Էլ ոչ հեծանիվը կօգնի, ոչ էշը։ Մենակ ուղղաթիռը կարա փրկի։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան